Tag Archives: Ալիև

Մենք մշակել ենք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներով խաղաղության պայմանագիր․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը «հավատարիմ է խաղաղ գործընթացին»: Այս մասին նա ասել է՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք հանդես եկանք խաղաղության բանակցությունների նախաձեռնությամբ, ըստ էության, մենք մշակեցինք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ և ներկայացրինք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք մենք պատրաստել ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը անցել է 38 տոկոսը

Ադրբեջանում այսօր ընթանում են արտահերթ նախագահական ընտրություններ, որին ժամը 12:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող անձանց 38.57 տոկոսը, հայտնում է Azertec-ը: Այս մասին տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Ֆարիդ Օրուջովը՝ նշելով, որ ընտրողների թիվը հասել է 2 միլիոն 499 հազար 033-ի: Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանում ընթանում է արտահերթ նախագահական ընտրությունը: Նախագահի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Կոլոմինան մտահոգություն են հայտնել Ալիևի վերջին հայտարարությունների կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային:ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ինչպես նաև՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:Վարչապետն անդրադարձել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին ու  խաղաղության գործընթացին՝ համաձայն նախապես համաձայնեցված հանրահայտ սկզբունքներին։Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Ադրբեջանի ...

Կարդալ ավելին »

Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական շփումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։Այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով«։

Կարդալ ավելին »

Ալիևը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում

Արցախում էթնիկական զտումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը զորահանդես է անցկացրել ամայացած Ստեփանակերտում։ Ինչպես տեղեկացրել է պետության ղեկավարի պաշտոնական կայքը, զորահանդեսին մասնակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան եւ նրանց որդին՝ Հեյդար Ալիեւը։

Կարդալ ավելին »

Բլինքենն Ալիևին հայտել է Լաչինի միջանցքով ազատ տարանցման հրատապ անհրաժեշտության մասին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի հրատապ անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել հումանիտար մատակարարումների այլընտրանքային ուղիները։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հուլիսի 30-ի հաղորդագրությունը։ «Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի առնչությամբ։ Պետքարտուղար Բլինքենը ...

Կարդալ ավելին »

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը

Բրյուսելում հուլիսի 15-ին նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հուլիսի 15-ին Բրյուսելում նախատեսված է իմ հանդիպումը Եվրամիության խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հետ։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը այդ հանդիպմանը։ Հույս ունեմ այդ հանդիպման ընթացքում առաջընթաց արձանագրել խաղաղության ...

Կարդալ ավելին »

Փակ հանդիպման ժամանակ Ալիևն ընդունել է ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ․ ԱԺ նախագահ

Փակ հանդիպման ժամանակ Ադրբեջանն ընդունել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ թվային ձևակերպմամբ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ձևակերպումը մի փոքր այլ է։ Նա ասում է, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ որևիցե տարածքային պահանջ չունի։ Պետք է ասեմ, որ փակ հանդիպման ժամանակ ինքը նույնպես ընդունել է և ընդունում է Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Financial Times․ Փաշինյանն ու Ալիևը կհանդիպեն Բրյուսելում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 14-ին Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին հայտնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։ Գործընթացից քաջատեղյակ երեք պաշտոնյա տեղեկացրել են, որ հանդիպումը հյուրընկալելու է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Անանուն աղբյուրները Financial Times-ին հայտնել են նաև, որ նախապատրաստվում է ևս մեկ հանդիպում հունիսի 1-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ Փաշինյանի, Միշելի և ...

Կարդալ ավելին »
ajax-loader