Մենք մշակել ենք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներով խաղաղության պայմանագիր․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իր երկիրը «հավատարիմ է խաղաղ գործընթացին»:

Այս մասին նա ասել է՝ ընդունելով Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի պատվիրակությանը։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո մենք հանդես եկանք խաղաղության բանակցությունների նախաձեռնությամբ, ըստ էության, մենք մշակեցինք խաղաղ լուծման 5 հիմնարար սկզբունքներ և ներկայացրինք խաղաղության պայմանագրի տեքստի նախագիծը, այսպիսով, եթե մենք խաղաղություն չենք ուզում, ինչո՞ւ ենք մենք պատրաստել այս ամենը»,- նշել է Ալիևը:

Այնուհետ նա Հայաստանին մեղադրել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտնի բանաձևերը, միջազգային իրավունքը, այդ թվում՝ մարդասիրական նորմերը խախտելով իր հողերը 30 տարի օկուպացիայի տակ պահելու համար»։

«Հիմա Ադրբեջանն է հայտնվել հարվածի տակ․ մեզ մեղադրում են Մակրոնը, Բորելը և նրանց նման մարդիկ», -բողոքել է Ալիևը։

ajax-loader