Լուրեր

Հայաստանն այս տարի Ուրալի զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է․ ТАСС

Ղրղզստանը, Հայաստանը և Ղազախստանն այս տարի հայտնի են դարձել Ուրալի զբոսաշրջիկների շրջանում: Այդ մասին, araratnews-ի փոխանցմանբ, չորեքշաբթի ТАСС-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ուրալի զբոսաշրջության ասոցիացիայի խորհրդի անդամ Օլգա Կորշունը: «Հայաստանն այս տարի մեզ մոտ մեծ հայտնիություն ունի»,- ասել է Կորշունը:

Կարդալ ավելին »

Նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետ հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի կողմից․ վարչապետ

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիների՝ երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո ապաշրջափակմանը , Հայաստանը բազմիցս հայտարարել է և հայտարարում է, որ պատրաստ է դրան։ Արդեն վաղուց, Հայաստանի կառավարության որոշման նախագիծ է դրված պաշտոնական շրջանառության մեջ, որով նախատեսվում է թվով երեք հսկիչ անցակետերի տեղակայումը Հայաստան-Ադրբեջան սահմանին` Հայաստանի կողմից»,- կառավարության այսրվա նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը: Այդ որոշումը չի ընդունվում Ադրբեջանի դիստրուկտիվ մոտեցման ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Ծաղկաձորի մարզահամալիր հատվածը

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից:

Կարդալ ավելին »

Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիս` արցախյան ճգնաժամի շուրջ

Այս պահին ընթանում է հեռուստակամուրջ-ասուլիս Հայաստանի և Արցախի միջև: Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսը նվիրված է շրջափակման հետեւանքով Արցախում խորացող ճգնաժամին: Ստեփանակերտում, Արցախի հանրային հեռուստատեսության տաղավարում, լրագրողների հարցերին պատասխանում են ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, իսկ Երեւանում, «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում՝ ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

Կարդալ ավելին »

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հուլիսի  8-10-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով։ Երևան քաղաքում հուլիսի 8-10-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հուլիսի 5-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 1.06%-ով և կազմել 71.71 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.71%-ով և կազմել 76.42 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է ...

Կարդալ ավելին »

Լիդիան Արմենիա ընկերությունը հյուրընկալել է համայնքային իշխանություններին

Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը եւ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Հովհաննիսյանը այցելել են Ամուլսարի հանքավայր: Հյուրերը Լիդիան Արմենիայի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի ուղեկցությամբ այցելել են Ամուլսարի հանքավայրի ենթակառուցվածքներ։ Հայկ Ալոյանը նրանց ներկայացրել է Ամուլսարի ծրագրի մանրամասները, ներկայում կատարվող աշխատանքները։ Քննարկվել է համայնք-ընկերություն հետագա համագործակցությունը։ Հիշեցնենք, որ Ամուլսարի հարակից Գորայք համայնքը խոշորացումից հետո ընդգրկվել է Սիսիան համայնքի կազմում։

Կարդալ ավելին »

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը նոր մարզիչ ունի

Արամ Ոսկանյանը այսուհետ գլխավորելու է «Սյունիքը» ֆուտբոլային ակումբը: Ոսկանյանը մարզչական կարիերան սկսել է 2011-ին՝ ընդգրկվելով «Միկայի» մարզչական շտաբում, իսկ 2013-ին նշանակվել է թիմի գլխավոր մարզիչ։ 47-ամյա մասնագետը մարզել է նաեւ «Բանանցը», «Ալաշկերտը» եւ «Արարատը»։ 2015-2017 թթ․ Ոսկանյանը գլխավորել է Հայաստանի Մ19 հավաքականը։ 2020-2021 թթ․ Ոսկանյանը մարզել է ղազախական «Ատիրաուն», որը նրա գլխավորությամբ դարձել է Առաջին խմբի չեմպիոն եւ նվաճել Պրեմիեր ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից: Մայրաքաղաքում` հուլիսի 5-ի, 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին խախտել է հրադադարը

Հուլիսի 4-ի ժամը 18:55-ից հուլիսի 5-ի ժամը 00։10- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հուլիսի 5֊ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Կարդալ ավելին »
ajax-loader