Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Հանրապետության տարածքում հուլիսի 5-ին, 7-ի ուշ երեկոյան, 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հուլիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:

Մայրաքաղաքում` հուլիսի 5-ի, 8-9-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հուլիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-7-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճաանով:

ajax-loader