ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և Շնագիտական կենտրոն-բաժնի աշխատակիցները Մեղրիի մաքսային կետ-բաժնի մաքսային հսկողության գոտում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացի Մ․Մ․-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Ինչպես տեղեկանում ենք Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրությունից, տրանսպորտային միջոցի զննության արդյունքում ավտոբուսի խցիկից հայտնաբերվել է 2 մետաղյա էլեկտրական պոմպ, որոնց նկատմամբ Շնագիտական կենտրոնի շների կողմից նկատվել ...
Կարդալ ավելին »Լուրեր
Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաներին անհրաժեշտ է կրթաթոշակ նշանակել․ վարչապետ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սաներին կրթաթոշակ նշանակելու անհրաժեշտություն է տեսնում։ Վարչապետն այս մասին խոսել է ՀՀ կառավարության նիստի ընթացքում։ «Մոնթե Մելքոնյանի վարժարանի սաներին պետք է կրթաթոշակ նշանակել, որպեսզի այնտեղ սովորելու գրավչությունը մեծանա։ Այդ հարցը պետք է լուծել»,- ասաց Փաշինյանը։
Կարդալ ավելին »Վարչապետը պաշտոնյաներին հորդորեց մերթընդմերթ այցելել տարբեր մարզեր և շփվել մարդկանց հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին հորդորեց մերթընդմերթ աշխատել աշխատասենյակներից դուրս և առանց նախապես պլանավորված ծրագրի, ոչ պաշտոնական այցելություններ կազմակերպել երկրի տարբեր բնակավայրեր և շփվել մարդկանց հետ։ Վարչապետն այս մասին ասաց կառավարության հերթական նիստի ժամանակ։ ...
Կարդալ ավելին »Մխչյանի բնակչին մեղադրանք է ներկայացվել թմրանյութ պարունակող մեծ քանակի բույսեր աճեցնելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար
ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության ՔՀԲ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Արտաշատ համայնքի Մխչյան բնակավայրի 64-ամյա բնակիչը իր տան բակում և ջերմատանն ապօրինի մշակում, աճեցնում է կանեփի բույսեր, որոնք չորացնում, պատրաստում է թմրանյութ և իրացնում: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, օպերատիվ տվյալներն իրացնելու նպատակով իրավապահներն այցելել են նշված անձի բնակության վայր, որտեղ ակնհայտ տեսանելի վայրում հայտնաբերել ...
Կարդալ ավելին »Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն արտոնություններ են ուզում ԵԱՏՄ-ի հետ առևտրում. Ռուսաստանի ԱԳՆ
Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ «Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», – ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։ ...
Կարդալ ավելին »Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ հատկացվեց 500 միլիոն դրամ
Կառավարությունը Վերարտադրողական առողջության ծրագրի համար լրացուցիչ 500 միլիոն դրամ հատկացրեց։ Կառավարության նիստի ժամանակ նախագիծը ներկայացրեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Կառավարությունը, կարևորելով Հայաստանում անպտղության հաղթահարումը, դեռ 2019 թվականին մեկնարկել է պետական պատվերի շրջանակներում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ թանկարժեք ծառայությունների հասանելիությունը մեր բնակչության համար։ Հաշվի առնելով բնակչության մեծ պահանջարկը, ծրագրի գործարկման ընթացքում այն պարբերաբար վերանայվել է, և կատարված փոփոխությունների արդյունքում նախկին 38 ...
Կարդալ ավելին »«Հայկական ավիաուղիները» գործարկել է Երևան-Բաթումի չվերթերը
«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը օգոստոսի 11-ից մեկնարկել է Երևան – Բաթում – Երևան երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ի տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ:
Կարդալ ավելին »Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում
Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Ա.) օգոստոսի 10-ի ժամը 21:00-ի սահմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 3 մետր սահել և հայտնվել սելավատարում։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Ա. Ա.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ...
Կարդալ ավելին »Կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար
Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։ Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում: Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ: Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 – ...
Կարդալ ավելին »Նավթի գները նվազել են. 11-08-23
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 1.74%-ով և կազմել 82.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.18%-ով և կազմել 86.38 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ