Լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում կրակել է գյուղատնտեսությամբ զբաղված քաղաքացու ուղղությամբ

Արցախի ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում օգոստոսի 15-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 19:30-ի սահմաններում, Ավդուռ գյուղի վարչական տարածքի «Գոմեր» կոչվող տեղամասում հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Արցախի ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացին չի տուժել, վնասվել է միայն կոմբայնը։ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ...

Կարդալ ավելին »

Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 16-08-23

Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները օգոստոսի 16-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 0.66%-ով և կազմել 11,267,968.39 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 0.67%-ով և կազմել 29,141.80 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 0.88%-ով և կազմել 1,821.91 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062518832 (-0.19%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 2.90%-ով և կազմել 225.91 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007751948 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում գինու արտադրությունն աճել է 92,8%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,108.1 հազար լիտր գինի, որից 592.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 92.8%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.3 անգամ։ Միևնույն ժամանակ, վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.6 անգամ և կազմել 420.7 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը ...

Կարդալ ավելին »

«Հայկական Կինոդարը»՝ Քաջարանում

Օգոստոսի 18-ից «Քաջարան» կինոթատրոնը վերսկսում է իր աշխատանքը։ Այդ մասւն տեղեկացնում է Քաջարանի մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը։ Նշվում է, որ մեկնարկը տրվում է Հայ կինոյի 100-ամյակին նվիրված ցուցադրություններով․ «Հայ կինոյի 100-ամյա հոբելյանական ծրագրի շրջանակում Քաջարանի Մշակույթի պալատում գործող «Քաջարան» կինոթատրոնը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը` ՀՀ ԿԳՄՍ նախարարության պետական ֆինանսական աջակցությամբ ներկայացնում են «Հայկական Կինոդար» մարզային ծրագիրը: Մուտքն ազատ է»։

Կարդալ ավելին »

Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ

Հայաստանում օգոստոսի 24-ին կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել Սոչիում: Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել էին եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր:

Կարդալ ավելին »

Հուլիսին 774 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում․ ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023թ. հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ 2023 թվականի հուլիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 774 հարկ վճարողի մոտ: Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ ...

Կարդալ ավելին »

Արցախում դասագրքերի ներկրման հարցը դեռ անորոշ է. ԿԳՄՍ փոխնախարար

Մենք ունենալու ենք նախորդ տարվա ծրագիրը եւ, պարզապես, ելնելով իրավիճակից, որոշ դպրոցներում պետք է ցուցաբերենք լոկալ մոտեցումներ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հարցազրույցի ժամանակ ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Միքայել Համբարձումյանը: «Ելնելով տեղանքից, դպրոցից, տեղափոխության հետ կապված խնդիրներից՝ որոշ բաներ փոխվելու են, միանշանակ: Դասագրքերի, գրենական պիտույքների խնդիրներ դեռ կան: Պայուսակների հարցում խնդրի լուծումն իր վրա է վերցրել «Հայ ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմասնակցի Յարոսլավլի Վոլկովյան թատերական փառատոնին

Յարոսլավլի Ֆյոդոր Վոլկովի անվան դրամայի ռուսական պետական ​​ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին կբացվի Վոլկովյան XXIII միջազգային փառատոնը: Բացի ռուսաստանցի մասնակիցներից, փառատոնին կմասնակցեն թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են Վոլկովյան թատրոնի մամուլի ծառայությունում։ «Բացի Ռուսաստանի թատրոններից, այս տարի փառատոնին սպասվում են թատերախմբեր Հայաստանից, Բելառուսից և Սերբիայից։ Ընդհանուր առմամբ, իր աշխատանքը կցուցադրի 15 թատրոն, հանդիսականները կդիտեն 16 ներկայացում», – ...

Կարդալ ավելին »

Թրամփը պետք է կամավոր ներկայանա Ջորջիա նահանգի բանտ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Ջորջիայի ընտրություններին միջամտության գործով մյուս 18 մեղադրյալները մինչև օգոստոսի 25-ը կամավոր պետք է ներկայանան Ջորջիայի Ֆուլթոն շրջանի բանտ, որտեղ նրանց պաշտոնապես կձերբակալեն։ Այնուհետև նրանք կկանգնեն դատարանի առաջ: Այդ մասին ասվում է շրջանի շերիֆի գրասենյակի հայտարարության մեջ։ «Այս պահին, գլխավոր դատախազությունից և նախագահող դատավորից ստացված ցուցումներից ելնելով, ակնկալվում է, որ բոլոր 19 մեղադրյալները կընդունվեն Ռայս ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են. 16-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.17%-ով և կազմել 80.82 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.92%-ով և կազմել 84.68 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »
ajax-loader