Լուրեր

Ստորգետնյա ավտոտնակներ՝ վերգետնյա խաղահրապարակներով. փորձնական ծրագիրը կմեկնարկի Արաբկիրից

Ավտոտնակներով ծանրաբեռնված երևանյան բակերը բարեկարգելու համար համայնքը նախանշում է մասնավորի հետ գործակցությամբ սկսել ծրագիր: Այդ մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական խորհրդակցության ժամանակ: Նախագիծը կմեկնարկի Արաբկիրից. կկառուցվեն ստորգետնյա ավտոտնակներ, որոնց վերին հատվածում կլինեն խաղահրապարակներ:

Կարդալ ավելին »

Նորագյուղը կդառնա երկնաքերներով թաղամաս․ բնակիչների սեփականության իրավունքի խնդիրները կլուծվեն

Երևանի պատմական թաղամասերից մեկում՝ Նորագյուղում, համայնքը կառուցապատման խոշոր նախագիծ է դիտարկում: Այս մասին նշվել է այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նախագծի նպատակն է բեռնաթափել կենտրոնն ու ստեղծել երկնաքերերով ու արդի քաղաքաշինական լուծումներով նոր թաղամաս: Այն ոչ միայն հնարավորություն կտա համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը, այլև լուծումներ կտա տասնամյակներ շարունակ կուտակված խնդիրներին:  Մինչ ներդրումային ծրագրի մեկնարկը, ...

Կարդալ ավելին »

Fitch-ը բարձրացրել է Հայաստանի վարկանիիշը

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը (ԷԵՎ) արտարժույթով՝ «BB-»-ից «B+»-ի, կանխատեսումը կայուն է, վկայում է գործակալության մամուլի հաղորդագրությունը։ Նշվել է, որ վարկանիշի բարձրացումը հենվում է մի շարք կարեւոր գործոնների վրա, որոնց թվում Fitch-ը նշել է կայուն տնտեսական աճը։ Գործակալությունը կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2023թ. կավելանա 7,2 տոկոսով, 2024թ.՝ 5,9, 2025թ.՝ 4,5 տոկոսով։ «Վերջին ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ՝ սահմանամերձ համայնքների բնակարանային ծրագրում

Կառավարությունը հաստատել է ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ վերանայվել են ծրագրի այն պայմանները, որոնց առկայությունը հանգեցնում էր գործընկեր կազմակերպությունների կողմից հիփոթեքային վարկավորման ժամանակ լրացուցիչ անշարժ գույքի գրավադրման պահանջի կիրառմանը, ինչպես նաեւ հստակեցվել են ծրագրում կիրառված որոշ ձեւակերպումները։   Նախարարությունից հիշեցնում են, որ ծրագրի շրջանակում քաղաքացիները ...

Կարդալ ավելին »

Պակիստանում հանրահավաքի ժամանակ պայթյունից 44 մարդ է սպանվել

Պակիստանի իսլամիստական կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ պայթյուն է որոտացել, որի հետևանքով առնվազն 44 մարդ է զոհվել։ Ավելի քան 100 մարդ վիրավորվել է։ Այդ մասին հաղորդում է BBC-ն։ Պայթյունը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևմտյան Բաջաուրի շրջանում։ Ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունն, ամենայն հավանականությամբ, իրագործել է մահապարտ ահաբեկիչը։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, սակայն, ըստ իշխանությունների, զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի ...

Կարդալ ավելին »

«Արթիկը»՝ Հայաստանի բասկետբոլի առաջնության չեմպիոն

Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնությունը նոր չեմպիոն ունի: Բասկետբոլի Ա-լիգայի հաղթողն «Արթիկ»-ն է, որը 95:86 հաշվով առավելության է հասել «Ուրարտու»-ի նկատմամբ: 3-րդ տեղի խաղում էլ ուժեղ են եղել ԲԿՄԱ-ի բասկետբոլիստները, որոնք ողջ հանդիպման ընթացում զիջելիս են եղել մրցակցին, սակայն վերջնամասում հավաքվել են ու գերազանցել «Դվին»-ին ընդամենը 3 միավորի տարբերությամբ՝ 94:91: Գավաթը հաղթողին հանձնել է Ա-լիգայի նախագահ Արա Պողոսյանը, որոշվել են նաեւ ...

Կարդալ ավելին »

Պետրոս Աշկարյանը հաղթեց թուրք մրցակցին՝ 9:1

Պետրոս Աշկարյանը հաղթանակով մեկնարկեց Ստամբուլում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում։ 65 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչը 9:1 հաշվով պարտության մատնեց թուրք Այդեմիրին։ Հունահռոմեական ոճ 45 կգ՝ Յուրիկ Մխիթարյան 48 կգ՝ Էդգար Պետրոսյան 51 կգ՝ Արթուր Բրոյան 55 կգ՝ Յուրի Կարապետյան 60 կգ՝ Սամվել Տերտերյան 71 կգ՝ Գոռ Խաչատրյան 80 կգ՝ Էրիկ Տեր-Մաթևոսյան 92 կգ՝ Գրիշա Ոսկանյան Մարզիչներ՝ ...

Կարդալ ավելին »

Telegram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

Telegram մեսենջերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել․ օգտատերերը խնդիրներ են ունեցել մեսենջերի աշխատասեղանի տարբերակին հասանելիության, իրենց օգտահաշիվներ մուտք գործելու հետ կապված։ Ըստ Downdetector-ի տվյալների՝ Ըստ օգտատերերի 74%-ը հայտնել է ցանցի միացման և բովանդակության ներբեռնման հետ կապված խնդիրների մասին։ Օգտատերերի 24%-ը դժգոհել է Telegram-ի մեսենջերի ֆունկցիոնալության հետ կապված խնդիրներից։ Օգտատերերի 2%-ն ասել է, որ չի կարողանում մուտք գործել իր օգտահաշիվ: Խնդիրների մասին օգտատերերն ...

Կարդալ ավելին »

Աղբահանության խնդիրը Երեւանում արդեն լուծված է․ «ՄԱԶ»-երն էլ շուտով կհասնեն․ քաղաքապետարան

Հաշվետու ժամանակահատվածում թվով 495 սանմաքրման աշխատակիցներ շաբաթական 6-օրյա ժամանակացույցով ապահովել են Երեւանի փողոցների եւ բակերի մաքրությունը: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Աղբահանություն, սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ղեկավար Բագրատ Աղաջանյանը: «Երկու հերթափոխով աղբահանությունը է կատարել 73 աղբատար մեքենա, ցերեկային հերթափոխ 36, գիշերային հերթափոխ՝ 37:  Թվով 3 փոշեկուլ մեքենաներ 7-օրյա գրաֆիկով իրականացրել են փողոցների  մաքրությունը: ...

Կարդալ ավելին »

Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի միանգամից 8 ավտոբուսային երթուղի

Օգոստոսի 1-ից Երևանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը: Քաաքապետարանից հայտնում են, որ հասարակական տրանսպորտի բարեփոխումների տրամաբանությամբ՝ «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները  փոխարինվում են նոր ավտոբուսներով:

Կարդալ ավելին »
ajax-loader