Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 8-ով և հասել է 392-ի: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Վարակվածներից 3-ը հոսպիտալացվել է, 243-ը դուրս են գրվել հիվանդանոցից»,– ասված է հաղորդագրությունում: Վարակվածներից 275-ը երեխաներ են, 117-ը` մեծահասակ:
Կարդալ ավելին »Լուրեր
ՌԴ և Արցախի 41 քաղաքացի խաղաղապահների միջնորդությամբ տեղափոխվել է Հայաստան
ՌԴ խաղաղապահների կողմից օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության կառավարության ռուսական խաղաղապահ զորախմբի հետ համագործակցության ապահովման կենտրոնի տարածած հաղորդագրությունից, որի մեջ շեշտվում է, որ սա առաջին դեպքն է հունիսի 14-ից ի վեր: «ՌԴ քաղաքացիները վաղուց սպասում էին իրենց տեղափոխությանը, իսկ Արցախի քաղաքացիներն ուսանողներ են, որոնք ընդունվել են ...
Կարդալ ավելին »«Գեոպրոմայնինգը» 15 մլն դոլար կներդնի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատն արդիականացնելու համար
«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբն առաջիկա 1-2 տարում նախատեսում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում ներդնել մոտ 15 մլն դոլար: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասել է կոմբինատի գործադիր տնօրեն Ալեքսանդր Բելյաևը: «Առավոտյան առաջին հերթին այցելեցի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ ծանոթացա նրա գործունեության ընթացքին և առաջիկա ծրագրերին: Հատուկ կարևորել եմ բնապահպանական խնդիրների լուծման և նոր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը»,- Facebook-ի իր էջում ...
Կարդալ ավելին »Հայաստանում մսի արտադրությունը նվազել է 4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 17,163.2 տոննա միս։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 4.0%-ով։ Միևնույն ժամանակ, երշիկեղենի արտադրությունն աճել է 1.4%-ով և կազմել 6,068.4 տոննա, իսկ մսի կիսապատրաստվածքների արտադրությունը նվազել է 13.3% և կազմել 1,344.8 տոննա։
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի Հայ-էմիրաթական գործարար համաժողով
Սեպտեմբերի 18-ին Երևանում կայանալու է Հայ-էմիրաթական գործարար համաժողով: Այն կազմակերպում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամը և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են երկու երկրների ներդրումային դաշտերն ու հնարավորությունները, ընկերությունների հաջողված փորձը: Բացի այդ, նախատեսվում են անցկացնել գործարար երկուստեք հանդիպումներ՝ ներդրումների, արտահանման և առևտրի վերաբերյալ:
Կարդալ ավելին »Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից օգոստոսի 21-ին տեղական ժամանակով ժամը 13:59-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:59-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.45⁰ և արևելյան երկայնության 45.28⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Շորժա գյուղից 6 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է ...
Կարդալ ավելին »Մեկնարկել են վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում օգոստոսի 21-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև առաջին անգամ անցկացվող բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ուժային գերատեսչությունների ներկայացուցիչներն ու պաշտոնատար այլ անձինք: ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Ադրբեջանական զինուժն oգոստոսի 21- ին ժամը 05:50-6։30-ն ընկած ժամանակահատվածում Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին տեղեկանում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նաև նշվում է, որ հայկական կողմում տուժածներ չկան։ Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Կարդալ ավելին »Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ
Օգոստոսի 21-26-ը Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այդ մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-ին կբարձրանա 2-3, օգոստոսի 24-ին, 25-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևանում օգոստոսի 21-ի ցերեկը, օգոստոսի 23-ին, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 22-ին և 25-ի երեկոյան ...
Կարդալ ավելին »Իտալիայի Պոմպեյ անտիկ քաղաքում ստրուկների սենյակ են հայտնաբերել
Հին հռոմեական Պոմպեյ քաղաքի տարածքում պեղումներ իրականացնող իտալացի հնագետները ստրուկների ոչ մեծ սենյակ են հայտնաբերել՝ կենցաղային իրերով և քնելու տեղերով։ Այդ մասին հաղորդում է Իտալիայի մշակույթի նախարարությունը։ Ըստ հաղորդագրության՝ սենյակի կահավորանքը մատնում է բնակիչների «անապահովվածությունը և ստորադասվածությունը»։ Այնտեղ կա երկու մահճակալ, որոնցից միայն մեկի վրա կար ներքնականման մի բան, երկու փոքրիկ պահարանների հետքեր, մի քանի մեծ սափոր և կերամիկական ծաղկամաններ, ինչպես ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ