Լուրեր

Սյունիքում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը սելավի տակ է մնացել. Sputnik Արմենիա

Սյունիքի մարզում կառուցվող Խոտ-Որոտան ճանապարհի մի մասը հուլիսի վերջին սելավի տակ է մնացել: Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում։ Պարզվել է, որ հորդառատ անձրեւներից հետո փլուզում է գրանցվել. ժայռաքարը փլվել է ճանապարհի վրա, ինչի հետեւանքով ճանապարհի որոշ հատվածներ տուժել են: Մի հատվածը պարզապես ջրի հետ հոսել, գնացել է, մյուսները՝ արգելափակվել։ Փլուզումը տեղի է ունեցել գիշերը, բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։ ...

Կարդալ ավելին »

SUMMEET-ին Գյումրիում էր Սանկտ Պետերբուրգի Kannon պարային թատրոնը

SUMMEET ժամանակակից պարի երրորդ միջազգային ամառային փառատոնի շրջանակներում օգոստոսի 23-ին  Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում ելույթ ունեցավ Սանկտ Պետերբուրգի  Kannon պարային թատրոնը: Պարախումբը գյումրեցի հանդիսատեսի դատին ներկայացրեց երկու ներկայացում՝ «On/Off» (պարուսույց՝ Իրանա Բալաբանովա, Հյուսիսային Մակեդոնիա) և «BAR.OKO» (պարուսույց՝ Լորանդ Զախար, Հունգարիա)։  Պետերբուրգյան այս թատերախումբը թեև նախկինում այլ փառատոնի շրջանակներում եղել է Հայաստանում, Գյումրիում ելույթ էր ունենում  առաջին անգամ։ Այսպիսով՝ փառատոնն իր ...

Կարդալ ավելին »

Եվս 6 երկրներ կմիանան BRICS-ին

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։ Ըստ լրագրողի տեղեկության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը ...

Կարդալ ավելին »

Հայաստանի 6 բռնցքամարտիկներ կպայքարեն ոսկե մեդալների համար

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակիչի 6 մասնակից։ 46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։ Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։ Ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ ...

Կարդալ ավելին »

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրտսեր բուժաշխատողը հափշտակել է խոշոր չափի գումար․ գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում  ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կաղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնակն կայքից։ Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների ...

Կարդալ ավելին »

Շիրակի վթարի հետևանքով 6 տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 6 տուժածներից մեկը դուրս է գրվել: Այդ մասին տեղեկանում ենք առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: «Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից: 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում»,- ասված է հաղորդագրության մեջ: Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար: 1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման ...

Կարդալ ավելին »

Ուսանողների համար կրթաթոշակի նոր չափ կսահմանվի

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կազմակերպություններում բակալավրի եւ մագիստրոսի կրթական աստիճաններով առկա ուսուցմամբ սովորողներին տրվող պետական կրթաթոշակների նոր չափեր կսահմանվեն: Նախագիծը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի զեկուցմամբ ներակայացվեց կառավարության անդամներին: «Ոլորտում ունենք կրթաթոշակային քաղաքականություն՝ պետական բյուջեից միայն բուհերում կրթաթոշակների համար տարեկան տրամադրվում է շուրջ 846 միլիոն դրամ, սակայն դա որեւէ կերպ խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար, ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը ծրագրում է միակողմանի բացել Լաչինի միջանցքը՝ թույլատրելով միայն ելքը Լեռնային Ղարաբաղից. Փաշինյան

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ տեղեկություններ է ստացել, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից միայն ելք թույլ տալու ուղղությամբ։ Վարչապետը նշեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը Ադրբեջանի կողմից շարունակվում է, և Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավոր հատվածի, Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի համար նախատեսված մոտ 400 տոննա հումանիտար բեռը շարունակում է սպասել Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը Մարտունու շրջանում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ

Ադրբեջանական զինուժն օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմից կորուստներ չկան։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Կարդալ ավելին »

Հրապարակվել են Տվերի մարզում կործանված բիզնես-ջեթի բոլոր ուղևորների անունները

ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հրապարակել է Տվերի մարզում կործանված «Embraer»ինքնաթիռում գտնվող բոլոր անձանց անունները։ «Ռոսավիացիա»-ն ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակը ներկայացրել է իր Telegram ալիքում։ Բիզնես-ջեթում գտնվող 7 ուղևորներն էին Եվգենի Պրիգոժինը, Դմիտրի Ուտկինը, Սերգեյ Պրոպուստինը, Եվգենի Մակարյանը, Ալեքսանդր Տոտմինը, Վալերի Չեկալովը և Նիկոլայ Մատյուսեևը։ Անձնակազմի 3 անդամներն էին Ալեքսեյ Լևշինը, Ռուստամ Քարիմովը և Քրիստինա Ռասպոպովան։ Ըստ BBC-ի ռուսական ...

Կարդալ ավելին »
ajax-loader