Ադրբեջանական զինուժն օգոստոսի 23- ի լույս 24- ի գիշերը Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում խախտել է հրադադարը ` կիրառելով հրաձգային զենք։
Ինչպես տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, հայկական կողմից կորուստներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։