Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.88%-ով և կազմել 15930.88 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.67%-ով և կազմել 7373.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.72%-ով և կազմել 7464.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 1059.98 կետ:
Կարդալ ավելին »Լուրեր
Հունաստանում անտառային հրդեհները խոշորագույնն են ԵՄ պատմության մեջ
Հունաստանում հրշեջները պայքարում են երկրի հյուսիս-արևելքում ԵՄ պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Սա ԵՄ-ում երբևէ գրանցված ամենամեծ հրդեհն է»,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ դեռևս չի հաջողվում վերահսկել կրակի տարածումը։ Նրա խոսքով ՝ ԵՄ-ն Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար ուղարկել է 11 ինքնաթիռ և ...
Կարդալ ավելին »iPhone 14 Pro Max՝ 2023-ի ամենաշատ վաճառված սմարթֆոնը․ որո՞նք են հաջորդում
PhoneArena կայքը, վկայակոչելով Omdia վերլուծական ընկերության տվյալները, ներկայացրել է 2023-ի առաջին կիսամյակի ընթացքում ամենաշատը վաճառված սմարթֆոնների ցանկը։ Առաջին տեղում է iPhone 14 Pro Max-ը։ Նշված ժամանակահատվածում վաճառվել է 26,5 մլն հատ iPhone 14 Pro Max։ Երկրորդ տեղում iPhone 14 Pro-ն է՝ 21 մլն, իսկ երրորդ տեղում է iPhone 14-ը՝ 16,5 մլն ցուցանիշով։ Չորրորդ տեղը ևս զբաղեցրել է Apple-ի արտադրանք․ վաճառվել է ...
Կարդալ ավելին »Xpeng X2 թռչող մեքենան առաջին թռիչքն է կատարել չինական քաղաքում
Չինական AeroHT ստարտափը հայտարարել է, որ Xpeng X2 թռչող մեքենան հաջողությամբ թռել է Հունան նահանգի Չանշա քաղաքով անցնող Սյան գետի վրայով։ Մեքենան դուրս է եկել գետի ձախ ափից և վայրէջք կատարել Չժոութու հրապարակում՝ անցնելով 1,5 կմ տարածություն և օդում անցկացնելով 4 րոպե։ AeroHT-ը հիմնադրվել է 2013-ին XPeng-ի գլխավոր տնօրեն Հե Սյաոպենգի ֆինանսական աջակցությամբ: X2-ն ի սկզբանե հայտարարվել էր որպես Voyager ...
Կարդալ ավելին »Google Cloud, Netflix, Microsoft․ փորձ և գիտելիք՝ հայաստանյան ՏՏ համայնքին
Համաշխարհային առաջատար տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները՝ Google Cloud-ը, Netflix-ը, Microsoft-ը, Booking.com-ը, Cloudflare-ը և LKI Consulting-ը, իրենց փորձն ու գիտելիքներն են ներկայացրել հայաստանյան ՏՏ համայնքին: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն, Երևանում կայացել է « Jump Dev Conference» տեխնոլոգիական կոնֆերանսը, որը կազմակերպել էր հայկական Ucraft ընկերությունը։ Կոնֆերանսին մասնակցել են ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, տարբեր ոլորտների փորձագետներ, հայկական ...
Կարդալ ավելին »Heroes. «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը
Ֆրանսիայում կայանալիք 21-րդ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է «Հերոսներ» (Heroes), հայտնի է նաև տարբերանշանը։ Այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում: «Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում։ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը տեղի է ունեցել Հայաստանում։ Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն ...
Կարդալ ավելին »Հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է դուրս գրել միայն նոր համակարգով․ ՊԵԿ
2023 թ․հոկտեմբերի 1-ից հաշվարկային փաստաթղթերը հնարավոր է լինելու դուրս գրել միայն նոր՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգով։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ համակարգ հնարավոր է մուտք գործել Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։ Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ նախկին՝ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր եւ գրքեր» (e-invoicing) համակարգի միջոցով այլեւս հնարավոր չի լինելու դուրս գրել նոր հաշվարկային փաստաթղթեր, սակայն հնարավոր է լինելու ...
Կարդալ ավելին »Պղնձի և ցինկի արտահանումը կրճատվում է, մոլիբդենի և թանկարժեք մետաղներինը՝ աճում
Հայաստանը 2022 թվականին պղնձի հանքաքարի արտահանման ծավալը կրճատել է 4,4% – ով ՝ մինչև 410,6 հազար տոննա (2021 թվականի 15,7% անկման դիմաց)։ Արժեքային արտահայտությամբ պղնձի հանքաքարի արտահանումը նույնպես նվազել է ՝ 13,8% – ով՝ կազմելով 663 մլն դոլար։ Ըստ մաքսային տվյալների ՝ պղնձի հանքաքարը, հիմնականում, արտահանվել է Չինաստան (42,6%), Բուլղարիա (30,8%), Շվեյցարիա (23,5%), և շատ ավելի քիչ ՝ ՌԴ (1,7%), ...
Կարդալ ավելին »Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ կարգապահության վիճակի և խնդրահարույց հարցերի վերաբերյալ
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ զինված ուժերում կարգապահության վիճակի և առկա խնդրահարույց հարցերի վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Բացելով նիստը՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերը չափազանց կարևոր են զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացման և ամրապնդման գործում։ Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են զեկույցներ՝ անդրադառնալով ԶՈՒ կարգապահության վիճակին, խնդիրներին և դրանց ...
Կարդալ ավելին »Տնտեսական ակտիվությունը նվազել է․ ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական ամփոփագիրը
Համաշխարհային բանկը (ՀԲ) հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը: Զեկույցում նշվում է, որ հունիսին տնտեսական ակտիվության ինդեքսի (ՏԱԻ) աճի տեմպը կիսով չափ նվազել է` իրական արտահայտությամբ հասնելով 6.8%` մայիսի 13.6%-ի համեմատ: «Հունիսին եւ հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 եւ 0.1%, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6%-ի: Սպառողական գների ընդհանուր համաթվի նվազումը հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի ...
Կարդալ ավելին »