A resident holds an empty water hose during an attempt to extinguish forest fires approaching the village of Pefki in Evia, Greece’s second largest island, on Aug. 8. ANGELOS TZORTZINIS/AFP via Getty Images

Հունաստանում անտառային հրդեհները խոշորագույնն են ԵՄ պատմության մեջ

Հունաստանում հրշեջները պայքարում են երկրի հյուսիս-արևելքում ԵՄ պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։

«Սա ԵՄ-ում երբևէ գրանցված ամենամեծ հրդեհն է»,-  ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ դեռևս չի հաջողվում վերահսկել կրակի տարածումը։ Նրա խոսքով ՝ ԵՄ-ն Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար ուղարկել է 11 ինքնաթիռ և ուղղաթիռ, ինչպես նաև ավելի քան 400 հրշեջ:

Ըստ աղբյուրի՝ ավելի վաղ հաղորդվել էր, որ հրշեջները 11-րդ օրն է, ինչ պայքարում են Հունաստանի հյուսիս-արևելքում գտնվող Էվրոս շրջանում հզոր բնական հրդեհների դեմ, կրակն աստիճանաբար մոտենում է Թուրքիայի հետ սահմանին:

Օգոստոսին Հունաստանում անտառային հրդեհների պատճառով 20 մարդ Է զոհվել։

ajax-loader