Tag Archives: Հունաստան

Հունաստանում նավաստիները երկօրյա գործադուլ են անում տնտեսական պահանջներով

Համահունական ծովային ֆեդերացիան (PNO) հոկտեմբերի 22-ին եւ 23-ին իրականացնում է  նախազգուշական գործադուլ մերձափնյա լաստերում, ուղեւորատար միջազգային նավերում եւ զբոսաշրջային լայներներում՝ գործատուներից պահանջելով հավաքական աշխատանքային պայմանագրերի կնքում եւ աշխատավարձերի բարձրացում։ Այս մասին տեղեկացրել է ERT-news հունական հեռուստաալիքը։ Նավերը խարիսխները չեն հանի երկու օր երկրի բոլոր նավահանգիստներում։ Արհմիությունը պահանջում է ստորագրել հավաքական աշխատանքային պայմանագրեր գերատեսչությունների, գործարարների եւ արհմիությունների միջեւ 2025թ. եւ աշխատավարձի բարձրացում ...

Կարդալ ավելին »

Հունաստանը ողջունել և պատմական է որակել ԵՄ խորհրդի որոշումները Հայաստանի վերաբերյալ

Հունաստանը ողջունել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու և Երևանի հետ վիզայի ազատականացման երկխոսություն սկսելու շուրջ ԵՄ-ի ընդունած որոշումներն՝ դրանք անվանելով պատմական։ Այդ մասին նշված է Հունաստանի արտաքին գործերի նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ #Greece welcomes the #EU’s historic decision to provide European Peace Facility #EPF assistance & launch visa liberalisation dialogue w/ #Armenia. Strengthening EU-Armenia Partnership fosters ...

Կարդալ ավելին »

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի գլխավոր քարտուղար Աստերիոս Ցուկալասի հետ

Ինչպես տեղեկանում է Հունաստանում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից, Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում վերջին տարիներին արձանագրված տնտեսական աճի միտումները, բանկային համակարգում առկա իրավիճակը։ Ներկայացվել են ռազմավարական առումով նշանակություն ունեցող ծրագրերը, ինչպիսիք են Գյումրին որպես «չոր նավահանգիստ» հաստատելու ՀՀ կառավարության ծրագիրը և Խաղաղության խաչմերուկի հայեցակարգի մանրամասները և դրա իրականացմանը խոչընդոտող հանգամանքները։ Աստերիոս Ցուկալասը մանրամասնել է բանկի համագործակցությունը Հայաստանի հետ վերջին տարիներին, ...

Կարդալ ավելին »

Հունաստանում ձերբակալել են «ռուսական մաֆիայի» անդամներին

Աթենքում ձերբակալվել են «ռուսական մաֆիայի» անդամներ պարագլուխների հավաքի ժամանակ, հանդիպմանը ներկա էր մոտ 15 մարդ, ձերբակալվել են երեքը՝ Մոլդովայից, Ուկրաինայից եւ Ռուսաստանից, նշվել է «Պրոտո տեմա» թերթի կայքում։ Տեղեկության համաձայն՝ մի քանի օր առաջ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոստիկանության աշխատակիցները տեղեկություն էին ստացել այն մասին, որ Հունաստանում պետք է տեղի ունենա հանդիպում, որին մասնակցելու են քրեական հեղինակություններ արտասահմանից։ Հանդիպման նպատակն ...

Կարդալ ավելին »

Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները

Հունաստանի տարածքի մեծ մասում սաստիկ շոգ եղանակ է հաստատվել․ ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։ Հունական News247 լրատվական հարթակը նշում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով: Այս ամռան շոգի առաջին ալիքի կապակցությամբ երկրի Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել ...

Կարդալ ավելին »

Հայաստանի և Հունաստանի միջև կընդլայնվի ռազմատեխնիկական գործակցությունը

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը խորհրդարանում քննարկման ներկայացրեց 2023 թվականի դեկտեմբերի 14-ին Աթենքում ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Սույն համաձայնագրի նպատակն է ընդլայնել և խորացնել երկու երկրների միջև առկա ռազմատեխնիկական համագործակցության գործընթացը: «Համաձայնագրով սահմանվում են ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության ուղղությունները, անհրաժեշտ մասնագետների և տեխնիկական անձնակազմի պատրաստման գործընթացը, ռազմատեխնիկական ...

Կարդալ ավելին »

Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում

Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած հեղեղումների վերաբերյալ։ «Հունաստանը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում Հայաստանի ժողովրդին կորսված կյանքերի և երկրի հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների պատճառած մեծ վնասի համար։ Մենք պատրաստ ենք աջակցել»,- ասված է հայտարարության մեջ։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ ...

Կարդալ ավելին »

Հունաստանում ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու՝ անտառը հրկիզելու համար

Թուրքիայի քաղաքացին ձերբակալվել է Հունաստանում Էգալեո լեռան անտառը հրկիզելու համար (Աթենքից ոչ հեռու, Ասպրոպիրգոս քաղաքի մոտ)։ Այդ մասին տեղեկացրել է կլիմայական ճգնաժամերի դեմ պայքարի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Կիկիլիասը Х սոցցանցում։ «Այս ամիս երրորդ անգամ տեղի են ունենում հրդեհներ Էգալեո լեռան վրա։ Բոլոր երեքի ժամանակ էլ կրակը տեղայնացվել է տարածվելուց առաջ։ Բայց այսօր ձերբակալվել է հրկիզման մեղավորը՝ Թուրքիայի քաղաքացի, ...

Կարդալ ավելին »

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից: Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերությունները։ Հանդիպման ժամանակ քննարկվել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում համագործակցության ակտիվացման վերաբերյալ հարցեր։ Նախարար Սանոսյանը կարևորել է նաև ...

Կարդալ ավելին »
ajax-loader