Tag Archives: Հունաստան

Ժամանակն է Հայաստան-Հունաստան գործակցությունը հասցնել ռազմավարական մակարդակի. ՀՀ դեսպան

Հունաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Diplomatic Life of Greece ամսագիրն իր հոկտեմբերի համարում անդրադարձել է ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի և փոխադարձ դիվանագիտական առաքելությունների բացման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում տեղի է ունեցել «Հայաստանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգությունը» վերտառությամբ ֆոտոցուցահանդեսի բացումը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական արժեքների մեջ ներառված Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության համառոտ ներկայացում Հայաստանից ժամանած դաշնակահարուհիներ Արմինե Գրիգորյանի և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը միջազգային շրջագայությամբ կմեկնի Հունաստան, ԱՄՆ և Կանադա

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ համերգներով հանդես կգա Հունաստանում, ԱՄՆ-ում և Կանադայում:Հյուրախաղերը նվիրված են հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին և իրականացվում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Համերգները կկայանան հետևյալ հեղինակավոր համերգասրահներում՝ նոյեմբերի 12-ին Աթենքի «Megaron» համերգասրահում, նոյեմբերի 13-ին՝ Սալոնիկի համերգասրահում, նոյեմբերի 15-ին՝ Նյու Յորքի «Քարնեգի հոլ»-ում,  նոյեմբերի 17-ին՝ Տորոնտոյի ...

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Կարդալ ավելին »

Սուրեն Պապիկյանն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսին և պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Խրիստոս Արսենյուին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Խրիստոս Արսենյուին Հայաստանում առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ գործունեության ընթացքում: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հունական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Հունաստանը ռազմատեխնիկական գործակցության համաձայնագիր կստորագրել

Հայաստանը և Հունաստանը նախատեսում են ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն։ Համաձայնագրին հավանություն տալու հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։ Համաձայնագրին հավանություն տալու մասին նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության բարեկամությունը հիմնված է դարերի խորքից եկող ընդհանուր արժեքների և պատմական ամուր կապերի վրա, և հայ-հունական հարաբերություններն ավանդաբար աչքի են ընկել ջերմ և բարեկամական բնույթով, իսկ ...

Կարդալ ավելին »

Հունաստանում անտառային հրդեհները խոշորագույնն են ԵՄ պատմության մեջ

Հունաստանում հրշեջները պայքարում են երկրի հյուսիս-արևելքում ԵՄ պատմության մեջ խոշորագույն անտառային հրդեհների դեմ։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին։ «Սա ԵՄ-ում երբևէ գրանցված ամենամեծ հրդեհն է»,-  ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը։ Նա նշել է, որ դեռևս չի հաջողվում վերահսկել կրակի տարածումը։ Նրա խոսքով ՝ ԵՄ-ն Հունաստանին օգնություն ցուցաբերելու համար ուղարկել է 11 ինքնաթիռ և ...

Կարդալ ավելին »

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների 93 օջախ է առաջացել

Հունաստանում մեկ օրում անտառային հրդեհների ավելի քան 90 նոր օջախ է առաջացել հիմնականում շոգ եղանակի եւ ուժեղ քամու պատճառով: Այս մասին հայտարարել է հրշեջ ծառայության մամուլի ծառայության ներկայացուցիչ Յանիս Արտոպիոսը։ «Վերջին մեկ օրում գրանցվել է 93 նոր բնական հրդեհ։ Նրանց մեծ մասը միանգամից մարվել է»,-ասել է Արտոպիոսը։ Հունաստանի հյուսիս-արեւելքում գտնվող Ալեքսանդրուպոլիս քաղաքի մոտակայքում եւ Դադիաս անտառում բռնկված հրդեհները մարում են ...

Կարդալ ավելին »

Հունաստանում նոր անտառային հրդեհներ են բռնկվել

Հունաստանի կենտրոնական Վոլոս և Լամիա քաղաքներում անտառային հրդեհների նոր բռնկումների պատճառով բնակչությանը հորդորել են տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր։ Ինչպես տեղեկացնում է BBC-ն, երկրում տապի ալիքը չի մեղմանում։ Վոլոս քաղաքի մերձակայքում 2 մարդ է մահացել անտառային հրդեհների պատճառով։ Իշխանությունները կարծում են, որ հրդեհները հրկիզման հետևանք են, քանի որ տարածվել են միաժամանակ 4 վայրերում։ Միևնույն ժամանակ հրդեհները շարունակվում են Հռոդոս, Կորֆու և ...

Կարդալ ավելին »

Հունաստանում 3-րդ օրն է՝ պայքարում են անտառային հրդեհների դեմ

Հունաստանում շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք սկսվել են ծայրահեղ շոգի պատճառով, նախկին օջախներին ավելացել է հրդեհը Հռոդոս կղզում, տեղեկացրել է Kathimerini-ն։ Հրդեհները շարունակվում են երեք վայրերում՝ Լուտրակի եւ Դերվենոխորիա քաղաքների մոտ, որտեղ դրանք սկսվել են դեռեւս երկուշաբթի օրը, ինչպես նաեւ Հռոդոսում։ Այնտեղ աշխատում են 12 հատուկ ինքնաթիռ եւ 14 հրշեջ ուղղաթիռ։ Ամենաբարդ իրավիճակը Դերվենոխորիայում է, որը դժվարհասանելի տեղանք ...

Կարդալ ավելին »

Հունաստանի ափերին միգրանտների նավի նավաբեկության հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել

Հունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր երկրում համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ողբերգական նավաբեկության զոհերի: Պակիստանը գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր տնտեսական ճգնաժամում, և շատ պակիստանցիներ տարբեր վտանգավոր ուղիներով փորձում են ...

Կարդալ ավելին »
ajax-loader