Լուրեր

Երևան-Կապան այսօր կայանալիք չվերթը հետաձգվել է․ հայտնի է պատճառը

Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։ Հետաձգված թռիչքի պատճառը Ջերմուկի եղանակային պայմաններն են. այս պահին այնտեղ մառախլապատ է։ «Ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։ Այս պարագայում, ...

Կարդալ ավելին »

EQA և EQB․ նոր էլեկտրական քրոսովերներ՝ Mercedes-Benz-ից

Mercedes-Benz-ը ներկայացրել է նորացված EQA և EQB էլեկտրական քրոսովերները 2024 մոդելային տարվա համար: Նորույթները ստացել են մի փոքր փոփոխված դիզայն և բարելավված սարքավորումներ: Այդ մասին հայտնում է Carscoops-ը։ Նորացված Mercedes-Benz EQA-ն և EQB-ն ստացել են ջերմափոխանակչի նոր կեղծ ճաղավանդակ: Դրա վրա պատկերված են  բրենդի  բազմաթիվ փոքր  լոգոներ, հաղորդում է Focus-ը։Էլեկտրական քրոսովերները  թեթևակի  փոփոխված առջևի և հետևի թափարգելներ ունեն: Բացի այդ, ...

Կարդալ ավելին »

Նավթի գներն աճել են. 25-08-23

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինն աճել է 0.81%-ով և կազմել 79.24 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինն աճել է 0.68%-ով և կազմել 83.52 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

LME. գունավոր մետաղների գներ. 25-08-23

Լոնդոնի մետաղների բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում գունավոր մետաղների ֆյուչերսների (3 ամիս) համար սահմանվել են հետևյալ գները. Ալյումինի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 2163.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 8394.00 դոլար, կապարի գինն աճել է 0.51%-ով և կազմել 2189.00 դոլար, նիկելի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 20600.00 դոլար, անագի գինն աճել է 0.19%-ով և կազմել 25875.00 ...

Կարդալ ավելին »

NYMEX. թանկարժեք մետաղների գներ. 25-08-23

NYMEX բորսայի առևտրային նստաշրջանի արդյունքում սահմանվել են ոսկու, արծաթի և պլատինի հետևյալ գները. Ոսկու գինը նվազել է 0.40%-ով և կազմել 1941.00 դոլար, արծաթի գինը նվազել է 1.03%-ով և կազմել 24.09 դոլար, իսկ պլատինի գինն աճել է 0.13%-ով և կազմել 939.30 դոլար: Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ): Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ. 25-08-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.08%-ով և կազմել 34099.42 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 4436.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.87%-ով և կազմել 13463.97 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի ...

Կարդալ ավելին »

Եվրոպական ինդեքսներ. 25-08-23

Եվրոպական ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 15621.49 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 7214.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 7333.63 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.73%-ով և կազմել 1043.51 կետ:

Կարդալ ավելին »

Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...

Կարդալ ավելին »

Արցախի հարցով Ֆրանսիան ՄԱԿ-ի բանաձևի նախագիծ կներկայացնի. Le Figaro

Ֆրանսիան պատրաստվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձևի նախագիծ ներկայացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով սովամահության եզրին կանգնած Արցախի 120 000 բնակիչներին օգնություն տրամադրելու մասին։ Այդ մասին հայտնում է Le Figaro-ն։ Հոդվածում հայտնում են, որ Փարիզը և Ֆրանսիայի խոշոր շրջանները հումանիտար բեռներ կուղարկեն Հայաստան։

Կարդալ ավելին »

Քաղաքացին Ford Transit-ով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել է

Օգոստոսի 24-ին` ժամը 21։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ford Transit մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից:

Կարդալ ավելին »
ajax-loader