Քաղաքացին Ford Transit-ով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել է

Օգոստոսի 24-ին` ժամը 21։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ford Transit մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից:

ajax-loader