Tag Archives: գետ

Կառավարությունն Արաքս գետից ջուրը կտեղափոխի Մեծամորի գետավազան

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 1-ի նիստում Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու մասին որոշում կայացրեց: Նախագծով առաջարկվում է Ախուրյանի ջրավազանային տարածքի ստորերկրյա ջրերի մակարդակի նվազման հետևանքները մեղմելու նպատակով Արաքս գետից ջուրը տեղափոխել դեպի Մեծամորի գետավազան՝ առանց հասույթի ձևավորման: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ սակավաջրությամբ և ստորերկրյա ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցությամբ պայմանավորված, դիտվում է ջրային ...

Կարդալ ավելին »

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. Ծակքար գետից դուրս է բերվել 4-ամյա աղջնակի դի

Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Ծակքար գյուղով հոսող «Ծակքար» գետը երեխա է ընկել, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ նշված գետից քաղաքացիները դուրս են բերել նույն գյուղի բնակիչ 4-ամյա երեխայի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր ...

Կարդալ ավելին »

Քաղաքացին Ford Transit-ով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել է

Օգոստոսի 24-ին` ժամը 21։33-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ford Transit մակնիշի ավտոմեքենայով փորձել է անցնել Աղստև գետը և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Աղստև գետից:

Կարդալ ավելին »
ajax-loader