Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։
Հետաձգված թռիչքի պատճառը Ջերմուկի եղանակային պայմաններն են. այս պահին այնտեղ մառախլապատ է։
«Ինքնաթիռը ցածր է թռչում, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Տոմսեր գնած ուղևորների հետ կապ ենք հաստատել, համապատասխան գործողությունները կատարվում են, ցանկացած թռիչքի համար փոփոխում ենք տոմսերը կամ գումարը վերադարձնում»,- մանրամասնեցին ավիաընկերությունից։
Այս պարագայում, ըստ ավիաընկերության աշխատակցի, եթե եղանակը թույլ տա, թռիչքը կկայանա երկուշաբթի օրը։