EQA և EQB․ նոր էլեկտրական քրոսովերներ՝ Mercedes-Benz-ից

Mercedes-Benz-ը ներկայացրել է նորացված EQA և EQB էլեկտրական քրոսովերները 2024 մոդելային տարվա համար: Նորույթները ստացել են մի փոքր փոփոխված դիզայն և բարելավված սարքավորումներ: Այդ մասին հայտնում է Carscoops-ը։

Նորացված Mercedes-Benz EQA-ն և EQB-ն ստացել են ջերմափոխանակչի նոր կեղծ ճաղավանդակ: Դրա վրա պատկերված են  բրենդի  բազմաթիվ փոքր  լոգոներ, հաղորդում է Focus-ը։
Էլեկտրական քրոսովերները  թեթևակի  փոփոխված առջևի և հետևի թափարգելներ ունեն: Բացի այդ, մոդելները կառաջարկվեն թափքի  գույնի նոր տարբերակներով։

Էլեկտրական քրոսովերների հիմնական տարբերակները կհամալրվեն մեկ՝ 190 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով։ Լավագույն մոդիֆիկացիաները կստանան երկու էլեկտրական շարժիչ՝ 300 ձիաուժ ընդհանուր հզորությամբ։

Եվրոպայում նորացված էլեկտրական քրոսովերների վաճառքը կսկսվի 2023 թվականի աշնանը։ Մոդելների արժեքը չի հրապարակվում։

ajax-loader