Ռուսաստանը կվերլուծի, թե ինչու է Հայաստանը որոշումներ կայացնում զորավարժություններ անցկացնել ԱՄՆ-ի, այլ ոչ ՀԱՊԿ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ նման վերլուծություն կիրականացվի Երևանի հետ երկխոսության արդյունքում։ «Հաշվի առնելով, թե ինչպես Հայաստանը ցանկություն չհայտնեց զորավարժություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ և այժմ հայտարարել է ամերիկացիների հետ զորավարժություններ անցկացնելու ցանկության մասին, հավանաբար, մեզ համար դրանք որոշումներ ...
Կարդալ ավելին »Լուրեր
Չինաստանը կրթության թվայնացման 3-րդ համաժողովն է անցկացնում
Չինաստանը բոլորին հրավիրում է մասնակցելու կրթության թվայնացման երկրորդ համաժողովին, որը կանցկացվի Պեկինում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի կրթության նախարար Հուայ Ցզինպենը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված կրթության միջազգային համաժողովում։ «Պեկինում կայացել է կրթության թվայնացման առաջին ֆորումը, որին մասնակցել է ավելի քան 30 երկիր, այս տարի մենք կազմակերպելու ենք թվայնացման երկրորդ համաժողովը»,- ասել է նախարարը։ Նա նաև նշել է ...
Կարդալ ավելին »Ռուսաստանից Չինաստան գյուղմթերքի արտահանումն աճել է 43%-ով
Ռուսաստանից գյուղմթերքի արտահանումը Չինաստան 2023-ի հունվար-հուլիսի ժամանակահատվածում աճել է 43%-ով՝ գերազանցելով 6 միլիարդ դոլարը: Այս մասին հայտարարել է Գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական արտահանման միջազգային համագործակցության և զարգացման դեպարտամենտի տնօրեն Մաքսիմ Մարկովիչը՝ ելույթ ունենալով Արևելյան տնտեսական համաժողովում: «Չինաստանին բաժին է ընկնում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներ ռուսական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր մատակարարման ավելի քան 70%-ը: Գյուղմթերքի արտահանումն այս տարվա վերջին 7 ամիսներին աճել է 43%-ով ...
Կարդալ ավելին »Հայաստանում սիգարետի արտադրությունն աճել է 31,1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2023թ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 18,430.7 մլն հատ սիգարետ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 31.1%-ով։ Հիշեցնենք, որ 2022թ.-ին Հայաստանում սիգարետների արտադրությունն աճել է 16.5%-ով և կազմել 28,599.4 մլն հատ։ 2021թ.-ին արտադրությունը նվազել է 12.8%-ով և կազմել 24,557.3 մլն հատ։ 2020թ.-ին արձանագրվել է անկում 16.8%-ով, արտադրվել է 28,171.4 մլն հատ սիգարետ։ 2019թ.-ին արձանագրվել ...
Կարդալ ավելին »Սեպտեմբերի 15-ին մեծ էկրաններ կբարձրանա Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» կատակերգական ֆիլմը
«Սևազգեստ կանայք» ֆիլմի իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ իմանալով նրա սիրուհիների գոյության մասին, իսկ կանանցից յուրաքանչյուրը բացահայտում է, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի առանցքային կետերից է նաև հանգուցյալի կտակը, որն էլ դառնում է սև կատակերգության հետաքրքիր հիմքերից մեկը։ «Սևազգեստ կանայք» ֆիլմում ներգրավված ...
Կարդալ ավելին »Երևանում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» համաժողովը
Հոկտեմբերի 10-ին Dvin Music Hall-ի տարածքում տեղի կունենա «Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» ներդրումային եւ ֆինանսական համաժողովը։ Համաժողովը համատեղ կազմակերպում են Freedom Broker Armenia-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Այն նպատակ ունի փոխգործակցության հարթակ ստեղծել պետական մարմինների, բիզնեսի ներկայացուցիչների, լրատվամիջոցների եւ լայն հանրության միջեւ։ Համաժողովի հիմնական թեման կլինի Հայաստանում ներդրումային միջավայրի եւ կապիտալի շուկաների զարգացման հեռանկարների քննարկումը։ Լիագումար նիստին կմասնակցեն ՀՀ ...
Կարդալ ավելին »Bitcoin-ի փոխարժեքը նվազել է. 11-09-23
Աշխարհի խոշորագույն թվային արժույթների փոխարժեքները սեպտեմբերի 11-ի դրությամբ. Bitcoin-ի (BTC) փոխարժեքը դրամի նկատմամբ նվազել է 1.40%-ով և կազմել 9,970,761.08 դրամ, ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը նվազել է 1.39%-ով և կազմել 25,853.76 դոլար: Ethereum-ի (ETH) փոխարժեքը նվազել է 1.78%-ով և կազմել 1,615.36 դոլար, ETH/BTC փոխարժեքը՝ 0.062464374 (-0.40%): Bitcoin Cash-ի (BCH) փոխարժեքը նվազել է 1.66%-ով և կազմել 191.06 դոլար, BCH/BTC փոխարժեքը՝ 0.007387997 ...
Կարդալ ավելին »HSBC-ն կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս գործարքների սպասարկումը
HSBC բանկային խումբը հոկտեմբերին կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս իր կորպորատիվ հաճախորդների գործարքների սպասարկումը։ Այս մասին ասվում է խմբի ստորաբաժանումների հաճախորդներին ուղարկված ծանուցման մեջ, որը մեջբերում է Nikkei Asia-ն: Նամակում ասվում է, որ հոկտեմբերի 27-ից HSBC խմբի բանկերը կդադարեցնեն առևտրային վճարումների մշակումը «առավել բարդ կարգավորիչ միջավայրի պայմաններում»: HSBC-ի ներկայացուցիչները Nikkei Asia-ին ասել են, որ ակնկալում են ավարտել իրենց ռուսական բիզնեսի ...
Կարդալ ավելին »Օգոստոսին արձանագրվել է հարկային խախտումով ապրանքների մատակարարման 36 դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ներկայացրել է օգոստոսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման եւ բացահայտման ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 36 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8․811․405 ՀՀ դրամի հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է ...
Կարդալ ավելին »22,53 մլրդ դրամ․ բջջային կապից ստացված եկամուտներն աճել են
2023թ. II եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 22.53 մլրդ դրամ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 827.99 մլն դրամով կամ 3.82%-ով։ Մասնավորապես, Viva-MTS-ի եկամուտներն աճել են 335.61 մլն դրամով կամ 2.67%-ով և կազմել 12.891 մլրդ դրամ։ Team Telecom-ի (նախկինում՝ Beeline) եկամուտները նվազել են 44.64 մլն դրամով կամ 0.95%-ով և կազմել 4.65 մլրդ դրամ, իսկ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ