HSBC բանկային խումբը հոկտեմբերին կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս իր կորպորատիվ հաճախորդների գործարքների սպասարկումը։
Այս մասին ասվում է խմբի ստորաբաժանումների հաճախորդներին ուղարկված ծանուցման մեջ, որը մեջբերում է Nikkei Asia-ն:
Նամակում ասվում է, որ հոկտեմբերի 27-ից HSBC խմբի բանկերը կդադարեցնեն առևտրային վճարումների մշակումը «առավել բարդ կարգավորիչ միջավայրի պայմաններում»:
HSBC-ի ներկայացուցիչները Nikkei Asia-ին ասել են, որ ակնկալում են ավարտել իրենց ռուսական բիզնեսի վաճառքը տեղական վարկատու Expobank-ին մինչև 2023 թվականի ավարտը: