Tag Archives: Բելառուս

Հարավային Կորեան սահմանափակում է արտահանումները դեպի Ռուսաստան և Բելառուս

Հարավային Կորեան փետրվարի 24-ից կսկսի արտահանման ավելի խիստ հսկողություն սահմանել Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ՝ գրեթե 700 անուն ապրանք ավելացնելով արգելված ապրանքների ցանկում: Այդ մասին հաղորդում է Yonhap-ը: Միջոցառումները ձեռնարկվում են՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայում անցկացվող ռազմական գործողությունների։ Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության տվյալներով՝ Հարավային Կորեան, ռազմավարական ապրանքների առևտրի վերաբերյալ կառավարության կանոնակարգերի փոփոխություններին համապատասխան, փաստացի կամ հնարավոր ռազմական օգտագործման 682 անուն ...

Կարդալ ավելին »

HSBC-ն կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս գործարքների սպասարկումը

HSBC բանկային խումբը հոկտեմբերին կդադարեցնի դեպի Ռուսաստան եւ Բելառուս  իր կորպորատիվ հաճախորդների գործարքների սպասարկումը։ Այս մասին ասվում է խմբի ստորաբաժանումների հաճախորդներին ուղարկված ծանուցման մեջ, որը մեջբերում է Nikkei Asia-ն: Նամակում ասվում է, որ հոկտեմբերի 27-ից HSBC խմբի բանկերը կդադարեցնեն առևտրային վճարումների մշակումը «առավել բարդ կարգավորիչ միջավայրի պայմաններում»: HSBC-ի ներկայացուցիչները Nikkei Asia-ին ասել են, որ ակնկալում են ավարտել իրենց ռուսական բիզնեսի ...

Կարդալ ավելին »

Բելառուսում մեկնարկում են ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունները

Բելառուսում մեկնարկում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական ուժերի «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:Սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը երկրում տեղի կունենան հինգ համատեղ և հատուկ վարժանքներ։ Դրանց ընթացքում «Փոխգործակցություն» արագ արձագանքման հավաքական ուժերը կմշակեն անվտանգության համակարգի միջոցների կիրառումը ՀԱՊԿ-ի Արևելաեվրոպական տարածաշրջանում ճգնաժամային իրադրության կարգավորման համար։ Հետախուզական ստորաբաժանումները գործի կդրվեն «Որոնում» հատուկ զորավարժություններում, «Էշելոն» վարժանքների ընթացքում կմշակեն նյութատեխնիկական ապահովման ...

Կարդալ ավելին »

ՀԱՊԿ «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-6-ը՝ Բելառուսում

«Մարտական ​​եղբայրություն -2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները կանցկացվեն սեպտեմբերի 1-ից մինչև 6-ը Բելառուսի տարածքում։ Դրանց մասնակցող զորակազմերը կսկսեն հանրապետությունում վերաբազավորվել օգոստոսի 25-ից։ Այդ մասին հաղորդում է Բելառուսի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Մարտական ​​եղբայրություն–2023» զորավարժությունների ընդհանուր մտահղացմամբ նախատեսվում են համատեղ և հատուկ վարժանքներ, որոնք միավորում են ՀԱՊԿ (Հավաքական ուժերի) զորքերի տարբեր բաղադրիչների նախապատրաստումը», – ասված է հաղորդագրության մեջ։ Պաշտպանական գերատեսչությունում հավելել են, ...

Կարդալ ավելին »

Բելառուսը CBDC կթողարկի

Բելառուսի Ազգային բանկը շարունակում է աշխատել բելառուսական թվային ռուբլու թողարկման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է կարգավորիչի խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Կալեչիցը։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների և միջազգային վճարային համակարգեր Բելառուսի սահմանափակ հասանելիության համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում CBDC-ի միջոցով միջսահմանային վճարումներ կատարելու հնարավորությունը։ Կալեչիցը հավելել է, որ Ազգային բանկը բելառուսական թվային ռուբլին սահմանում է որպես օրինական վճարում, որն իրականացնում է փողի ...

Կարդալ ավելին »

Հայ մարզիկները մեկնել են Բելառուս՝ մասնակցելու ԱՊՀ 2-րդ խաղերին

Բելառուսի Հանրապետությունում օգոստոսի 4-14-ը կանցկացվեն ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը կմասնակցի մեծաքանակ պատվիրակությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, 140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, աթլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում: Հայաստանի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարության սպորտի ...

Կարդալ ավելին »
ajax-loader