Բելառուսը CBDC կթողարկի

Բելառուսի Ազգային բանկը շարունակում է աշխատել բելառուսական թվային ռուբլու թողարկման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է կարգավորիչի խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Կալեչիցը։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների և միջազգային վճարային համակարգեր Բելառուսի սահմանափակ հասանելիության համատեքստում առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում CBDC-ի միջոցով միջսահմանային վճարումներ կատարելու հնարավորությունը։

Կալեչիցը հավելել է, որ Ազգային բանկը բելառուսական թվային ռուբլին սահմանում է որպես օրինական վճարում, որն իրականացնում է փողի բոլոր գործառույթները։ Այն կունենա նույն արժեքը, ինչ կանխիկ և անկանխիկ ազգային արժույթը։Հիշեցնենք, որ ապրիլին Բելառուսը մշակել և հաստատել է ազգային թվային արժույթի հայեցակարգը։ Միևնույն ժամանակ կարգավորիչը սկսել է փորձնական հարթակի մշակումը։

ajax-loader