Լուրեր

ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը

Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է ԼՂ-ի դեմ Ադրբեջանի հարձակումը: ԵԽ պատգամավոր Լարս Պատրիկ Բերգն այս թեմայով հանդես կգա գրավոր հայտարարությամբ: Եվրոպական հանձնաժողովին է ուղղվել նաև նամակ՝ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակման հարցով, ստորագրողների թվում է Լարս Պատրիկ Բերգը: Նամակում կոչ է արվում ԵՄ-ին՝ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու էթնիկ զտումները: Եվրոպական հանձնաժողովին նաև հարցեր են ուղղվել՝ Եվրոպական արտաքին գործողությունների ...

Կարդալ ավելին »

Կովկասի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարմիր գիծ է Իրանի համար. Իրանի ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Ռեզա Աշտիյանիի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Հարավային Կովկասում «3+3» ձեւաչափով համագործակցության հանձնառությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Tasnim գործակալությունը: Շոյգուն համերաշխություն է հայտնել իր գործընկերոջը առ այն, որ «3+3» ձեւաչափը կովկասյան տարածաշրջանում առկա խնդիրների լավագույն լուծումն է խաղաղ ճանապարհով: Ռուսաստանի Պաշտպանության նախարարը նաեւ պաշտպանել է Իսլամական Հանրապետության դիրքորոշումը Կովկասում վերջին իրադարձությունների ...

Կարդալ ավելին »

Երևանում ծեծկռտուք է տեղի ունեցել հնդիկների մասնակցությամբ

Երեւանում, սեպտեմբերի 19-ին հնդիկների մասնակցությամբ հերթական ծեծկռտուքը և գույքի վնասման դեպքն է տեղի ունեցել, հաղորդում է Shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 01։45-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի 23-ամյա Շարմա Ա․-ից, ով հայտնել է, որ Հասրաթյան փողոցի 29/8 հասցեում հնդիկ քաղաքացիները «իրար սպանում են» և կարիք կա շտպօգնության բժիշկների։ Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն ...

Կարդալ ավելին »

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 42 դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ընտրական իրավունքի խախտման, ընտանեկան բռնության, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ...

Կարդալ ավելին »

Հարավաֆրիկյան Հանրապետությունում վերսկսվել է սպառողական գնաճը

Հարավաֆրիկյան Հանրապետություն վերսկսվել է սպառողական գների աճը: Չորս ամիս անկելուց հետո օգոստոսին տարեկան կտրվածքով այն հասել է 4.8%-ի: Այս մասին հայտնում է ՀԱՀ վիճակագրական ծառայությունը։ Ամենամեծ թանկացումն արձանագրվել է կոմունալ ծառայությունների ոլորտում: Էլեկտրաէներգիայի սակագինն այս տարի աճել է 15.3%-ով, ջրինը` 9.6%-ով։ Վառելիքի գները շարունակում են աճել, որոնք օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 2.2%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 16.8%-ով։ Միաժամանակ Հարավային Աֆրիկայում ...

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազն իրանցի գործընկերներին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սեպտեմբերի 20-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի ...

Կարդալ ավելին »

Wizz Air-ի՝ դեպի Հայաստան ոչ բոլոր չվերթերն են չեղարկված. ավիաընկերությանը չի պարզաբանում

Այս պահին Եվրոպայից Հայաստան Wizz Air ավիաընկերության ոչ բոլոր չվերթներն են չեղարկված: Այդ մասին հայտնել է «Զվարթնոց» oդանավակայանի մամուլի քարտուղար Լուսինե Մողրովյանը՝ հավելելով, որ ավիաընկերությունից պարզաբանում չունեն:    «Նշված ավիաընկերության կողմից երեկ ունեցել ենք Դորտմունդ-Երևան թռիչքի չեղարկում, այսօր՝ Լառնակա-Երևան: Ցանկացած չվերթի կարգավիճակի մասին տեղեկությունը մեր կայքում 24/7 ռեժիմով թարմացվում է։ Ունենք և՛ չեղարկումներ, և՛ուշացումներ»,- ասել է նա։   Խոսելով չեղարկումների պատճառների մասին՝ Մողրովյանը ...

Կարդալ ավելին »

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 2.38%-ով և կազմել 90.27 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 1.94%-ով և կազմել 93.16 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր: ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ. ՔԿ

 Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Բերձորի (Լաչինի) միջանցքը, ադրբեջանցիների կողմից կեղծ բնապահպանական ցուցարարների միջոցով ապօրինի արգելափակելու, այնուհետև 2023 թվականի ապրիլի 23-ին Բերձորի միջանցքում Հակարի կամրջի վրա ապօրինաբար անցակետ դնելու՝ այդպիսով իր քրեական վարքագծին ակնհայտ ...

Կարդալ ավելին »

Այդ տեքստով ՌԴ խաղաղապահները անվերապահ ստանձնել են ԼՂ հայության անվտանգությունն ապահովելու պարտավորությունը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության խնդրին՝ ԼՂ-ում կրակի դադարեցման հայտարարության համատեքստում։ «Տրամաբանորեն ենթադրվում է, որ եթե Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները կրակի դադարեցման առաջարկություն են արել, դա ինքնին նշանակում է, որ նրանք ամբողջությամբ և առանց որևէ վերապահումների ընդունել են Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման պարտավորությունը, ինչով պետք է լիարժեք պայմաններ ապահովեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքը պահպանեն՝ իրենց ...

Կարդալ ավելին »
ajax-loader