Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 42 դեպք. գրանցվել է 16 ավտովթար, վիրավորվել է 22 մարդ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 42 դեպք։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 3, հոգեկան ներգործության, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենք-զինամթերքի առգրավման, ընտրական իրավունքի խախտման, ընտանեկան բռնության, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, թմրանյութի իրացման, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելու և անառակաբարո արարք կատարելու՝ 1-ական դեպք։

ajax-loader