2023 թվականի 6 ամսում Ռուսաստանից Վրաստան վառելիքի ներկրումը հասել է առավելագույնին։ Այդ մասին հաըտնում է aliq.ge-ն՝ հղում անելով BusinessPressNews-ին: Ըստ տվյալների՝ Վրաստանում սպառվող վառելիքի 81 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից, իսկ 2012 թվականին Ռուսաստանից ներմուծումը կազմել է սպառված վառելիքի ընդամենը 8 տոկոսը։ «Միաժամանակ նկատենք, որ վերջին 10 տարիների ընթացքում Վրաստանն անշեղորեն սպառում է 1,0-1,1 մլն տոննա վառելիք, ինչը նշանակում է, որ ...
Կարդալ ավելին »Լուրեր
2025-ից շրջանառության հարկով աշխատող բիզնեսը ստիպված կլինի փաստաթղթավորել բոլոր գործարքները
2025 թվականի հունվարի 1-ից պետությունը շրջանառության հարկի ռեժիմով աշխատող բիզնեսին կպարտավորեցնի փաստաթղթավորել ապրանքների ձեռքբերման բոլոր գործարքները։ Համապատասխան օրինագիծը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը: Նա պարզաբանել է, որ, եթե համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների ժամանակ հարկային մարմինները չհայտարարագրված ապրանքներ հայտնաբերեն, ապա տնտեսվարող սուբյեկտը պարտավոր կլինի եկամտահարկ վճարել այդ ապրանքների ընդհանուր արժեքի ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կվերահսկի անշարժ գույքի վարձակալության շուկան
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտադիր է վերահսկողություն սահմանել անշարժ գույքի վարձակալության շուկայում՝ այն ստվերից դուրս բերելու նպատակով: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։ Առաջարկվող օրինագծի համաձայն, անշարժ գույք վարձակալող ֆիզիկական անձիք պարտավոր են հայտարարագրել անշարժ գույքի վարձակալությունից իրենց եկամուտները և ստանալ պետական գրանցում: Հակառակ դեպքում վերջիններս ծանրաբեռնված կլինեն գույքի կադաստրային արժեքի ...
Կարդալ ավելին »Ինդոնեզիան արգելում է առևտուրը սոցցանցերում
Ինդոնեզիայի կառավարությունն արգելք է դրել սոցցանցերում առևտրային գործարքների վրա։ Այս մասին հայտնել է Ինդոնեզիայի առևտրի նախարարը։ «Սոցիալական ցանցերը չպետք է վերածվեն էլեկտրոնային առևտրի հարթակի: Այժմ թույլատրվում է միայն գովազդը, այլևս ոչ մի վաճառք և այլևս ոչ մի գործարք սոցցանցերում»,- ասել է նախարարը։ Արգելքն արդեն իսկ ուժի մեջ է մտել:
Կարդալ ավելին »2024-ին տնտեսական աճի տեմպը կարագանա․ ՎԶԵԲ-ի կանխատեսումը
ՎԶԵԲ տարածաշրջաններում 2023 թ. աճի տեմպն արագացել է` հասնելով 2.4 տոկոսի Կանխատեսվում է, որ 2024 թ. աճի տեմպը կարագանա` հասնելով 3.2 տոկոսի 2023 թ. հուլիսին գնաճի տեմպը նվազել է` միջինում կազմելով 9.7 տոկոս: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վերջին Տարածաշրջանային տնտեսական հեռանկարներ զեկույցի համաձայն, ակնկալվում է, որ Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Թուրքիայի տնտեսությունները 2023 թվականին կպահպանեն աճի բարձր տեմպ` չեզոքացնելով Եվրոպայի անցումային ...
Կարդալ ավելին »Իրանը հայտարարել է նոր ռազմական արբանյակի արձակման մասին
Իրանական «Նուր-3» ռազմական արբանյակը հաջողությամբ արձակվել և երկրի ուղեծիր է դուրս բերվել 450 կմ բարձրության վրա: Այդ մասին հաղորդել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։ «ԻՀՊԿ-ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս) օդատիեզերական ուժերի ջանքերի շնորհիվ մի քանի րոպե առաջ հաջողությամբ Երկրի 450-կիլոմետրանոց ուղեծիր է դուրս բերվել «Նուր-3» արբանյակը՝ «Կասեդ» երկաստիճան կրող հրթիռի օգնությամբ։ Շնորհավորում եմ տիեզերական ծրագրում ներգրավված ԻՀՊԿ-ի ...
Կարդալ ավելին »Binance-ը լքում է գալիս Ռուսաստանի շուկան
Binance կրիպտոարժույթի բորսան հեռանում է Ռուսաստանից՝ վաճառելով ռուսական բիզնեսը CommEX ընկերությանը։ «Առկա օգտատերերի այլ հարթակ կանոնավոր անցում ապահովելու համար անջատման գործընթացը կտեւի մինչեւ մեկ տարի: Ռուսաստանցի օգտատերերի բոլոր ակտիվներն ապահով եւ պաշտպանված են»,- ասված է Binance-ի հայտարարության մեջ: Ընկերությունը բացատրել է, որ Ռուսաստանում գործունեությունը անհամատեղելի է դարձել «Binance-ի պահանջների պահպանման ռազմավարության հետ»: Նրանք պարզաբանել են, որ Binance-ն մի քանի ամսվա ...
Կարդալ ավելին »Anglo Asian Mining-ն ակնկալում է ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը
Բրիտանական Anglo Asian Mining (ААМ) ընկերությունը հետեւում է իրավիճակի զարգացմանը Ղարաբաղում՝ ակնկալելով Ադրբեջանի իշխանություններից ստանալ Կաշենի լեռնահանքային համալիրը, որը սեպտեմբերի 20-ից հետո անցել է Բաքվի վերահսկողության ներքո: Այդ մասին հայտնում է banks.am-ը Anglo Asian Mining հայտարարել է, որ լեռնահանքային համալիրի ոսկու եւ պղնձամոլիբդենային հանքերը գտնվում են իրենց «պայմանագրային տարածքներում»: Կաշենի հանքը շահագործում էր «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Բեյզ Մեթըլս» ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը
Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ այսուհետ զանգեր կկատարվեն միայն Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջոցով։ Համացանցում լուսանկար է հայտնվել, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրին տեղադրված խաչը, որը նաև բջջային կապի գործառույթն էր կատարում։
Կարդալ ավելին »«Հաղթանակ» զբոսայգում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել քաղաքացի Ա.Պ.-ն, ով 2003 թվականի փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է, ...
Կարդալ ավելին »