Ադրբեջանը խափանել է «Ղարաբաղ Տելեկոմի» աշխատանքը

Արցախում դադարեցվել է «Ղարաբաղ Տելեկոմ» բջջային օպերատորի աշխատանքը։ Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ այսուհետ զանգեր կկատարվեն միայն Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջոցով։

Համացանցում լուսանկար է հայտնվել, որ քանդվել է Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բլրին տեղադրված խաչը, որը նաև բջջային կապի գործառույթն էր կատարում։

ajax-loader