Լուրեր

Սոցցանցում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հարթակների գովազդի վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով, գովազդելու եղանակով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել են թմրամիջոցների ապօրինի իրացման և գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի 20 և 24-ամյա բնակիչներ: Մասնավորապես՝ 24-ամյա երիտասարդն իր կողմից շահագործվող հեռախոսահամարի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն 11 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական հանձնաժողովի միջև «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. II փուլ» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ «Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի դատաիրավական բարեփոխումներին և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»,- ասաց Հարությունյանը։  Նախարարի տեղակալը հայտնեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը երկրորդ փուլի շրջանակներում բյուջետային աջակցությունը կտրամադրվի 9 միլիոն եվրոյի ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված 158 բուժաշխատող աշխատանքի համար դիմել է Հայաստանի առողջապահության ազգային ինստիտուտ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված 158 բուժաշխատող արդեն դիմել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտ՝ հաշվառվելու, այնուհետև աշխատանքով ապահովվելու համար։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ դիմողներից 81-ը բժիշկներ են, 77-ը՝ միջին մասնագիտական կրթությամբ բուժաշխատողներ։ Կարևոր այս գործընթացը ճիշտ կազմակերպելու, ոչ մի մասնագետի առանց աշխատանք չթողնելու, ինչպես նաև մարզերի բժշկական հաստատություններում նրանց ռեսուրսը ճիշտ բաշխելու համար առողջապահության նախարարի տեղակալներ Լենա Նանուշյանը և ...

Կարդալ ավելին »

Մեկնարկային գինը՝ 455 մլն դրամ․ աճուրդով կօտարվի Արշակունյաց պողոտայում գտնվող ոստիկանության անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Արշակունյաց պողոտա 77 հասցեում գտնվող, 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.941095 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի աճուրդով: 2023-ի հունիսի 20-ի դրությամբ Գույքի գնահատված արժեքը կազմել է 432 900 ...

Կարդալ ավելին »

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Նորիկ Էհտիբարյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Սպիտակ): Մասնավորապես՝   – սննդի կառույցի սարքավորումներն ու գործիքները չեն գտնվում նորոգ վիճակում, ենթարկված չեն պատշաճ մաքրման և ախտահանման, –  սննդի կառույցի պատերն ու առաստաղը չունեն ...

Կարդալ ավելին »

Գործադիրը կկրճատի ուսուցիչների աշխատաժամանակը

Կառավարության որոշմամբ վերանայվելու է դպրոցներում և արտադպրոցական հաստատություններում մանկավարժների աշխատաժամանակը: Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով նշեց, որ անհրաժեշտություն է առաջացել վերանայել ուսուցչի կողմից շաբաթական դասավանդվող ժամերի թիվը՝ նվազեցնելով դրանք և այդպիսով աշխատաժամանակ ազատելով ուսուցչի մյուս կարևոր անելիքների համար, որոնք էական ազդեցություն ունեն կրթության որակի վրա:https://www.youtube.com/embed/e9xL8e1nfXA?si=4yeIaCbSdsAl75Je «Ներկայումս ուսուցչի շաբաթական մեկ դրույք ծանրաբեռնվածությունը կազմում է 22 դասաժամ: Բացի այդ, հանրակրթության ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը հաստատեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030-ի ռազմավարությունը

Կառավարությունը հաստատեց աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը։ Կառավարության նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ «Ռազմավարության մշակման անհրաժեշտությունը բխում է անվտանգ և դիմակայուն պետություն ունենալու և համապատասխան ստանդարտներ ապահովելու հրամայականից։ Նշեմ, որ բնածին վտանգների տեսանկյունից Հայաստանի տարածքի 100 տոկոսը ենթակա է ուժեղ երկրաշարժերի, 4.1 տոկոսը՝ սողանքների, 30 տոկոսը՝ սելավների և ջրհեղեղների և այլն։ ...

Կարդալ ավելին »

Պահուստային ֆոնդից 8 միլիարդ դրամ հատկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար

Կառավարության պահուստային ֆոնդից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվեց 8 միլիարդ դրամ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 80 հազար շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար: Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ «Ծրագրի շահառուներն են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնք սեպտեմբերի 24-ից հետո են բռնի տեղափոխվել Հայաստան։ Աջակցությունից օգտվելու համար ...

Կարդալ ավելին »

Դուք պետության վստահելի գործընկերն եք. ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է ուսուցիչների մասնագիտական տոնը

Հոկտեմբերի 5-ին նշվում է ուսուցիչների համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ուղերձ է հղել: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մենք ապրում ենք օրեր, երբ Ուսուցչի տոնը ոչ թե միմյանց ջերմորեն շնորհավորելու և բարեմաղթանքներ հղելու առիթ է, այլ ձեր դերն ու առաքելությունը վերաիմաստավորելու, պատասխանատվությունը կրկնապատկելու ևս մեկ անհրաժեշտություն: Վերջին տարիներին դուք ցուցաբերել եք միահամուռ ջանքերով ...

Կարդալ ավելին »

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները: Այդ մասին տեղեկացրել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը X-ի իր միկրոբլոգում: Lithuania is sending €350k humanitarian aid to Armenia to help address the immediate needs of those who fled from Nagorno Karabakh. We support Armenia’s independence, sovereignty, territorial integrity and the path of ...

Կարդալ ավելին »
ajax-loader