Մեկնարկային գինը՝ 455 մլն դրամ․ աճուրդով կօտարվի Արշակունյաց պողոտայում գտնվող ոստիկանության անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Արշակունյաց պողոտա 77 հասցեում գտնվող, 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.941095 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի աճուրդով:

2023-ի հունիսի 20-ի դրությամբ Գույքի գնահատված արժեքը կազմել է 432 900 000 ՀՀ դրամ՝ ներառյալ հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։

Նախագծի քննարկման արդյունքում Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն Գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 454 629 522 ՀՀ դրամ, որի կազմում հողամասի արժեքն է՝ 234 225370 ՀՀ դրամ, իսկ շինությունների արժեքը՝ 220 404152 ՀՀ դրամ, ուստի ներկայացված նախագով առաջարկվում է աճուրդով օտարման ենթակա 

Գույքի մեկնարկային գինը սահմանել 455 000 000 ՀՀ դրամ:

ajax-loader