Tag Archives: անշարժ գույք

Լոնդոնում անշարժ գույքի գները նվազել են

Լոնդոնում անշարժ գույքի միջին գինը 2024 թվականի դեկտեմբերին կազմել է 549 հազար ֆունտ ստեռլինգ (692 հազար դոլար)՝ անփոփոխ 2023 թվականի դեկտեմբերի համեմատ: Իրական արտահայտությամբ, այսինքն, հաշվի առնելով գնաճը, բրիտանական մայրաքաղաքում անշարժ գույքի գները տարեկան կտրվածքով նվազել են 2.7%-ով։ Ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում բնակարանների գները տարեկան կտրվածքով աճել են 4.6%-ով և կազմել 268 հազար ֆունտ, ինչն ամենաարագ տեմպն է 2023 թվականի ...

Կարդալ ավելին »

Բացահայտվել է անշարժ գույքի ապօրինի վարձակալության մի քանի տասնյակ դեպք

2024 թվականի առաջին կիսամյակում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից  կատարվել է այցելություն Երևանի և մարզերի շուրջ 300 հասցեներում։  Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, մի քանի տասնյակ դեպքերով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, բացահայտված անշարժ գույքի ապօրինի վարձակալության դեպքերի մասով կազմվել են արձանագրություններ, որոնք ուղարկվել ՊԵԿ իրավաբանական վարչություն։ Հնարավոր վարչական ակտերի ընդհանուր գումարը կազմում է 11 մլն 691 ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ․ ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է ֆիզիկական անձանց, որ անշարժ գույքը վարձակալության հանձնելու դեպքում հաշվետու տարվա համար պետք է վճարել անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկ (մանրամասներն՝ այստեղ) և ներկայացնել տարեկան հաշվարկ-հայտարարագիր։ Ի դեպ, 2023 թվականի համար եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիր պետք է ներկայացնել հարկային գործակալ չհանդիսացողից ստացվող վարձակալական վճարների մասով։ Անշարժ գույքի վարձակալությունից հաշվարկված եկամտային հարկի հաշվարկ-հայտարարագիրը ևս ներկայացվում է էլեկտրոնային ...

Կարդալ ավելին »

Կապանում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն կհիմնվի. գործադիրն անշարժ գույք նվիրեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում որոշեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի Տանձու լենջ թաղամաս 3 ճամբար հասցեում գտնվող անշարժ գույքը նվիրաբերվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին (COAF): Հիմնադրամը ծրագրի համաձայն նախատեսում է վերոնշյալ հասցեում գտնվող նվիրաբերված գույքը վերակառուցել և հիմնել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն, որի արդյունքում կստեղծվեն հասարակական նշանակության կառույցներ, որոնք կծառայեն համայնքում կրթական, սոցիալական, առողջապահական, սպորտային, տնտեսական, գյուղատնտեսական և ԳՏՃՄ (STEM) ...

Կարդալ ավելին »

«Ծիծեռնակաբերդի խճուղի» 4 հասցեի անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով. գործը դատարանում է

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ «Ծիծեռնակաբերդւ խճուղի» 4 հասեցում գտնվող անշարժ գույքը փորձ է արվել ձեռք բերել կադաստրային արժեքից 5 անգամ ցածր գնով։ ՀՀ դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դատախազը գործն ուղարկել է դատարան։ ««Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 4030 ընտանիքի 2 մլրդ դրամ կտրվի անշարժ գույք ձեռք բերելու համար

Բնակարանային ապահովման ուղղությամբ նախատեսված շուրջ 4 միլիարդ դրամի շրջանակում մոտ 2 միլիարդ դրամի աջակցություն կտրամադրվի 2020-ի պատերազմից հետո ԼՂ-ի առանձին շրջաններից տեղահանված 4030 ընտանիքի՝ բնակելի անշարժ գույք ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու: Այդ մասին Ազգային ժողովում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասաց նախարար Նարեկ Մկրտչյանը: «Նշեմ, որ արդեն իսկ հավաստագիր ենք տրամադրել շուրջ 3700 ...

Կարդալ ավելին »

Պարադոքս անշարժ գույքի շուկայում․ գնորդները պակասում են, գները՝ բարձրանում

Մայրաքաղաքի բնակարանների շուկայում նկատելի փոփոխություններ են եղել։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին իրականացվել է բնակարանների առքուվաճառքի 6040 գործարք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործարքների թիվը նվազել է 2638 միավորով կամ ավելի քան 30%-ով։ Այսինքն՝ մայրաքաղաքի բնակարանների շուկան անկում է ապրել գրեթե մեկ երրորդով։ Երևանում բնակարանների առքուվաճառքի գործարքների անկման գրեթե կեսը (ավելի քան 48%) բաժին է ընկնում երկու «էլիտար» թաղամասերին՝ Կենտրոնին և Արաբկիրին։ ...

Կարդալ ավելին »

Մեկնարկային գինը՝ 455 մլն դրամ․ աճուրդով կօտարվի Արշակունյաց պողոտայում գտնվող ոստիկանության անշարժ գույքը

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում պետական գույք օտարելու մասին որոշում կայացրեց: Խոսքը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Երևանի Արշակունյաց պողոտա 77 հասցեում գտնվող, 3533.6 քառ. մետր մակերեսով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.941095 հեկտար մակերեսով հողամասի մասին է, որը կօտարվի աճուրդով: 2023-ի հունիսի 20-ի դրությամբ Գույքի գնահատված արժեքը կազմել է 432 900 ...

Կարդալ ավելին »

ՊԵԿ-ը կվերահսկի անշարժ գույքի վարձակալության շուկան

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտադիր է վերահսկողություն սահմանել անշարժ գույքի վարձակալության շուկայում՝ այն ստվերից դուրս բերելու նպատակով: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։ Առաջարկվող օրինագծի համաձայն, անշարժ գույք վարձակալող ֆիզիկական անձիք պարտավոր են հայտարարագրել անշարժ գույքի վարձակալությունից իրենց եկամուտները և ստանալ պետական գրանցում: Հակառակ դեպքում վերջիններս ծանրաբեռնված կլինեն գույքի կադաստրային արժեքի ...

Կարդալ ավելին »

Կանխատեսվում է անշարժ գույքի շուկայի 10-15 տոկոս գնանկում.

Մասնագետները կանխատեսում են՝ անշարժ գույքի շուկայում, ըստ պաշտոնական վիճակագրության, առքուվաճառքի նվազող գործարքները, ռելոկանտների մի հատվածի վերադարձը, վաճառքի շուկայում գնանկման կբերի: 168.am-ի հետ զրույցում «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության ղեկավար Վահե Դանիելյանը շուկայում առկա միտումներին անդրադառնալով՝ նշել է, որ այս պահի պասիվացումը պայմանավորված է և՛ սեզոնայնությամբ, քանի որ շատերը հանգստի են մեկնել, և՛ գերբարձրացած գներով: «Վերջին երկու տարվա ընթացքում գները շատ բարձրացան, և շուկայում որոշակի կայունացում ...

Կարդալ ավելին »
ajax-loader