Լուրեր

Կառավարությունը պետբյուջեից 647 միլիոն 100,3 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի սուբվենցիոն ծրագրերի համար

ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 647 միլիոն 100,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների սուբվենցիոն ծրագրերի իրականացման  համար։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, նշված գումարից 30 միլիոն 531,6 հազար դրամ հատկացվել է Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման համար։ 32 միլիոն ...

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվել է միջազգային համաժողով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության հետ համատեղ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) հետ համատեղ Երևանում օրերս անցկացվել է միջազգային համաժողով, որը կրել է «Հայաստանում դոպինգի դեմ պայքարի համակարգված մոտեցումը բարելավելու համար ներքին համակարգման բարձրացում՝ լավագույն փորձի ներդրման միջոցով» խորագիրը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Համաշխարհային հակադոպինգային գործակալության տնօրեն Թոմ ...

Կարդալ ավելին »

Տիրանայում տեղի կունենա ԵՄ-Արևմտյան Բալկաններ գագաթնաժողովը

Եվրամիության և Արևմտյան Բալկանների երկրների ղեկավարները Ալբանիայի մայրաքաղաքում գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու տարածաշրջանի վեց երկրների դաշինքին անդամակցելու ուղին: Ամենամյա բանակցությունների հիմնական թեմաները, որոնք ստացել են «Բեռլինի գործընթաց» անվանումը, Արևմտյան Բալկանների ինտեգրումն է միասնական շուկայում և աջակցությունը նրանց կանաչ և թվային փոխակերպմանը: Տարածաշրջանի երկրներն են՝ Ալբանիան, Բոսնիան, Կոսովոն, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան։ Տիրանայի գագաթնաժողովին կմասնակցեն Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրանց ...

Կարդալ ավելին »

«Նկարիչը և իր ներաշխարհը»՝ Քաջարանի մշակույթի պալատում

Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:30-ին, Քաջարանի մշակույթի պալատի ճեմասրահում կկայանա Մշակույթի պալատի նկարիչ-դիզայներ Բաբկեն Գևորգյանի «Նկարիչը և իր ներաշխարհը» խորագիրը կրող Գեղանկարչական աշխատանքների անհատական ցուցահանդեսը։ Այդ մասին տեղեկացնում է պալատի ֆեյսբուքյան էջը։ «Մուտքն ազատ է, սիրով սպասում ենք բոլորիդ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Հացի արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով. գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի տեսուչները` քաղաքացու ահազանգի հիման վրա «ԷՄՕՄ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (ք. Երևան): Մասնավորապես՝  – արտադրամասի կառույցի հատակը, պատերը, դռները և աշխատանքային սեղանները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, – արտադրական շինության կառուցվածքը չի ապահովել ...

Կարդալ ավելին »

Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 401.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.52 դրամ (նվազել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.56 դրամ (նվազել է 1.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.12 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում ...

Կարդալ ավելին »

Սևանի ափամերձ գոտիներում մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք

Սևանի ափամերձ գոտիներում 2023 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսների ընթացքում ծառերից, արմատներից, բուսական այլ համակեցություններից «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ուժերով և միջոցներով մաքրվել է ջրածածկման ենթակա 12 հեկտար անտառային տարածք։ Ինչպես տեղեկացրել է «Սևան Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրեն Կարեն Մնացականյանը, Սևանա լիճը գոտևորող ու ջրածածկման ենթակա անտառային տարածքների մաքրման աշխատանքներն այս տարի  իրականացվել են Վարդենիս համայնքի  Փամբակ, Արեգունի և Դարանակ գյուղերի հատվածներում։ Հոկտեմբերի առաջին կեսի ...

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Ինչպես հայտնում են Հայաստանի վարչապետի աշխատակազմից, հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդարանում նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը: Տեղի է ունենալու ՀՀ վարչապետի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը, որի ավարտին վերջիններս ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան հայտարարություններով: Նախատեսված են այլ հանդիպումներ ևս:

Կարդալ ավելին »

Աստղաձորում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ջրատարի ներքին ցանց։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Աստղաձորի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման պայմանագրային արժեքը կազմում է 114 միլիոն 44 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարների կառուցում Աստղաձորի թիվ ...

Կարդալ ավելին »

16 հարկ վճարող սեպտեմբերին խախտել է անկանխիկ գործառնությունների օրենքը

2023 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 16 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում:ՊԵԿ-ից հայտնել են, որ հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 6.9 մլն դրամի չափով տուգանք:«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը եւ գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ:

Կարդալ ավելին »
ajax-loader