Դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 401.22 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.99 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.52 դրամ (նվազել է 0.48 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.56 դրամ (նվազել է 1.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.12 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 395-400 դրամով, վաճառվում է 405-407 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 411-422 դրամով, վաճառվում է 425-434 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.75-4.11 դրամով, վաճառվում է 4.21-4.35 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 405-406 դրամով:

Եվրոն գնվում է 420-422 դրամով, վաճառվում է 427 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05 դրամով, վաճառվում է 4.15 դրամով:

ajax-loader