Երևան քաղաքի բնակիչ Ի.Մ.-ն 2019-2020 թվականներին, Խ.Ֆ.-ի և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տելեգրամյան էջերի միջոցով տևական ժամանակ զբաղվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ: Այդ հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 2020 թվականի գարնանից, Ի.Մ.-ն «Telegram» հավելվածում ստեղծել և կառավարել է «Tam Vegal», «Tam Vegal_EVN» և «Tam VegalShop_EVN» առցանց խանութ-հարթակները, դրանցում որպես վճարային գործիք՝ տեղադրել է այլ ...
Կարդալ ավելին »Լուրեր
ԵԱՏՄ-ն 24 մլրդ դոլար է ներգրավել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շնորհիվ․ Պուտին
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համատեղ աշխատանքի շնորհիվ արդեն շուրջ 24 մլրդ դոլարի ներդրում են ստացել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Չինաստանի Մեդիակորպորացիային տված հարցազրույցում։ «Բայց այդ ծավալն աճում է, քանի որ ավելանում է փոխշահավետ նախագծերի քանակը»,- նշել է նա: Պուտինը նշել է, որ այդ որոշումները ձեռնտու են ոչ միայն այն ...
Կարդալ ավելին »LED լուսատուներ՝ Արմենակյան-Գլինկա հատվածում. երթևեկությունը 10 ժամով կդադարեցվի
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև 19։00-ն, LED լուսատուներ տեղադրելու աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը: «Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023-24-ին
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1.5%-ով։ Այս մասին ասվում է հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։ ԱՄՀ-ի մասնագետները 2023 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները բարելավել են 0.3 տոկոսային կետով՝ դա բացատրելով երկրորդ եռամսյակում ավելի ակտիվ բիզնես ներդրումներով և սպառման կայուն աճով: Դա պայմանավորում են նաև ԱՄՆ-ում աշխատուժի մեծ պահանջարկով։ Ըստ հիմնադրամի ...
Կարդալ ավելին »Տավուշի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Բերդ քաղաքի 43-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պահում և օգտագործում: Հոկտեմբերի 13-ին տղամարդը հայտնաբերվեց Թումանյան փողոցում, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Տավուշի բաժին: Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում տղամարդու տանը զննություն կատարվեց: Հայտնաբերվեցին պոլիէթիլենային տոպրակ և թղթե փաթեթ՝ ընդհանուր 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: ...
Կարդալ ավելին »ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման ներդրմանը
ԵՄ-ն կաջակցի հայկական կոնյակի նոր աշխարհագրական մակնշման համար որակի ստանդարտների ներդրմանը։ Այդ մասին Հանրային հեռուստատեսությանը հարցազրույցում ասել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գեւորգյանը։ Նա հիշեցրել է, որ «կոնյակ» և «շամպայն» անվանումները կկիրառվեն այն ոգելից խմիչքների նկատմամբ, որոնք արտադրվում են Ֆրանսիայի համապատասխան շրջաններում: «Այս ոլորտում բոլորին է հայտնի, որ կան որոշակի խնդիրներ։ Մենք ավելի վաղ ստորագրել ենք համաձայնագիր, որով պարտավորվել ենք ...
Կարդալ ավելին »Դատախազական ակտի կիրառմամբ վերականգնվել է պետությանը պատճառված 514 մլն դրամ վնասը
2023 թվականի հունիսի 22-ին Պետական եկամուտների կոմիտեից հաղորդում է ստացվել Քննչական կոմիտե՝ անհատ ձեռնարկատեր Ա.Մ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու վերաբերյալ։ 2023 թվականի հունիսի 23-ին վարույթն իրականացնող մարմինը, արձաագրելով, որ հաղորդումը չի պարունակում առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ, քրեական վարույթ չի նախաձեռնել, ինչի մասին գրավոր տեղեկացրել է հսկող դատախազին: 2023 թվականի հունիսի 26-ին դատախազը չի հաստատել քննիչի կողմից վարույթ չնախաձեռնելու ...
Կարդալ ավելին »ՊՄԳ միջազգային ասոցիացիան Հայաստանին առաջարկել է անդամակցել կազմակերպությանը
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Աբու Դաբիում հանդիպել է Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) պրոֆեսիոնալների և ՊՄԳ միությունների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Զիյադ Ալեքսանդր Հայեքի և գործադիր տնօրեն Ժան-Քրիստոֆ Բարթ-Քոլարի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն ու «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը։ Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՊՄԳ քաղաքականությանը, տնտեսության տարբեր ճյուղերում ՊՄԳ ծրագրերի մշակմանն ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Վրաստանն առաջին անգամ հայտնվել են Age of Empires քարտեզում
Age of Empires պաշտամունքային պատմական ռազմավարության քարտեզի վրա հանրաճանաչ խաղի գոյության 26 տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել են Վրաստանի և Հայաստանի թագավորությունները: Դա հայտնի է դարձել շնորհիվ այն բանի, որ Microsoft Store- ը հրապարակել է նոր ապրանքի քարտ DLC-ի համար, որը կոչվում է The Mountain Royals: Խաղացողների համայնքը հայտնում է, որ Age Of Empires II նոր ընդլայնման՝ Definitive Edition- ի ...
Կարդալ ավելին »Ճապոնիայում ոսկու գինը նոր ռեկորդ է սահմանել Մերձավոր Արևելքի լարվածության ֆոնին
Ճապոնիայում ոսկու գները հասել են նոր բարձրակետերի՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման և համաշխարհային տնտեսության վրա դրա հետևանքների վերաբերյալ ներդրողների մտահոգությունների ֆոնին: Այսպիսով, Օսակայի ապրանքային բորսայում 2024-ի օգոստոսին առաքման համար ոսկու ֆյուչերսների արժեքը առավոտյան առևտրի ընթացքում բարձրացել է մինչև 9262 իեն (62 դոլար): Սա մեկ գրամի ռեկորդային առավելագույն արժեքն է: Միաժամանակ Ճապոնիայի թանկարժեք մետաղների խոշորագույն արտադրողներից և մանրածախ վաճառքով զբաղվողներից մեկը՝ Tanaka ...
Կարդալ ավելին »