Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ից մինչև 19։00-ն, LED լուսատուներ տեղադրելու աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝ Արմենակ Արմենակյան փողոցից Գլինկայի փողոց ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը:
«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: