Author Archives: admin

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է կաշառք ստանալու մեղադրանքով

Նորք-Մարաշի գերեզմանատան վարիչը կալանավորվել է 4500 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեղադրանքով: Այդ մասին տեղեկանում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից: «Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ. Շ.-ն, զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի Նորք-Մարաշ վարչական շրջանի գերեզմանատան վարիչի պաշտոնը, Վ. Կ.-ի օգտին իր իշխանական լիազորություններն օգտագործելով գործողություն կատարելու, այն է՝ վերջինիս ազգականին Նորք-Մարաշ գերեզմանատանը հուղարկավորելու և նախընտրելի տարածքում գերեզմանատեղի ...

Կարդալ ավելին »

Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով առաջընթաց ունենք. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։ Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:   «2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ ...

Կարդալ ավելին »

Հաջորդ տարվա պետբյուջեի եկամտային մասը 105 տոկոսով ավելի է 2018-ին պլանավորածից

Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծում եկամտային մասը 1 տրլն 367 մլրդ 800 մլն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018-ին պլանավորածը: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2024 թվականի բյուջեի եկամտային մասով ՀՀ բյուջեն 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: 2024 ...

Կարդալ ավելին »

Հայ բռնցքամարտիկները 13 մեդալ են նվաճել Վրաստանում

Բռնցքամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը Վրաստանի Փոթի քաղաքում մասնակցել է միջազգային մրցաշարի եւ նվաճել է 13 մեդալ, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։ Աշիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականի բոլոր մարզիկներն էլ դուրս են եկել եզրափակիչ՝ նվաճելով 6 ոսկե եւ 7 արծաթե մեդալ։ Հայաստանի թիմը պատրաստվում է նոյեմբերի 22-ին Երեւանում մեկնարկելիք աշխարհի պատանեկան առաջնությանը։

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումն աճել է 48.5%-ով

2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 13,739.5 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 47.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,150.8 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանն արտահանել է 5,251.4 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Մախաչկալայի օդանավակայանում զանգվծային անկարգություններից տուժել է 20 մարդ. 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Անկարգություններից հետո Մախաչկալայի օդանավակայանը կբացվի միայն օդանավակայանի տերմինալի, օդանավակայանի և հարակից տարածքի իրավապահների կողմից մանրակրկիտ ստուգումներից հետո, հայտնում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության Telegram ալիքը։ Ավելի վաղ «Ռոսավիացիան» հայտնել էր, որ Մախաչկալայի օդանավակայանը փակ է օդանավերի ընդունման համար, նախնական՝ մինչև նոյեմբերի 6-ի ժամը 02.59-ը։ Ավելի ուշ Դաղստանի կառավարությունը հայտարարեց, որ օդանավակայանի աշխատանքը կվերականգնվի առաջիկա օրերին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Օդանավակայանի ...

Կարդալ ավելին »

Քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն զինծառայություն չանցածներին. օրենքի նախագիծը շրջանառության մեջ է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որի ընդունումը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։Նա այդ մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ նշելով. «Սիրելի՛ հայրենակիցներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած ...

Կարդալ ավելին »

Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝  հարավարևմտյան 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։  Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 30-31-ին, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Կարդալ ավելին »

ԱԽ քարտուղարը Հունաստանի վարչապետի խորհրդականի հետ քննարկել է միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մալթայում հանդիպել է Հունաստանի վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աթհանասիոս Նտոկոսի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը։ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց հանգուցալուծմանն ուղղված ՀՀ ջանքերը: Ըստ աղբյուրի՝ կողմերն անդրադարձել են նաև անվտագության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին:

Կարդալ ավելին »

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանք են կատարել և ուսումնական թռիչքներ իրականացրել

Հայաստանում Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) ռազմաբազայի հակաահաբեկչական խմբի զինծառայողները վարժանքների շրջանակում հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը Գյումրու կայազորի տարածքում: Ինչպես տեղեկացրին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքի մտահղացմամբ՝ պայմանական ահաբեկչական խմբավորումը փորձել է ներթափանցել կայազորի տարածք։ Մարտական մեքենայի կրակի աջակցությամբ զինծառայողները վնասազերծել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբը, իրականացվել է նաև ավտոմոբիլային տեխնիկայի պայթուցիկ սարքերի և հարակից տարածքի ...

Կարդալ ավելին »
ajax-loader