Մ-4 միջպետական ճանապարհին կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Մ-4 միջպետական ճանապարհին կիրականացվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը:

«Իրականացրել ենք Մ-4 (Երևան-Սևան) միջպետական նշանակության ավտոճանապարհի որոշ տեղամասերի ուսումնասիրություններ‚ և երթևեկության անվտանգության բարելավման նպատակով պատրաստվել են կմ10+300, կմ12+150, կմ14+660 և կմ16+330 տեղամասերի երթևեկության կազմակերպման նոր սխեմաներ։

Երթևեկության կազմակերպման առաջարկվող նոր սխեմաների համաձայն՝ առաջիկայում նախատեսվում է նշված տեղամասերում փակել հետադարձները. փոխարենը վարորդները հետադարձի համար կարող են օգտվել Պտղնու տրանսպորտային հանգույցից և Աբովյանի տրանսպորտային հանգույցից»,- ասված է հաղորդագրության մեջ:

Երթևեկության կազմակերպման փոփոխության ժամկետների մասին կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։

400993038_122155660622003277_4592994196643770721_n.jpg (79 KB)
401076301_122155660640003277_2074214636363977790_n.jpg (71 KB)
401082697_122155660532003277_1130051452498190871_n.jpg (103 KB)
402596932_122155660526003277_6692319081306020099_n.jpg (85 KB)
402621326_122155660520003277_6276504659408427814_n.jpg (102 KB)
ajax-loader