Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։ 44-օրյա պատերազմի մասին պատմող ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց ու սցենարին ծանոթանալուց հետո Մազուրովն անմիջապես համաձայնում է նկարահանվել ֆիլմում։ Դերասանը նշում է, որ Վարդան Վարդանյանի հետ թեև առաջին աշխատանքը չէ՝ նախկինում էլ են եղել հոլովակներ, կարճամետրաժ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Հայաստանը պաշտոնական հայտ է ներկայացրել 2027-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային մարզամշակութային խաղերը հյուրընկալելու համար
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նոյեմբերի 4-ից 5-ը Կամերունի մայրաքաղաք Յաունդեում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի 44-րդ նախարարական համաժողովին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգում գտնվող տարբեր հարցերի առնչությամբ։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։ Անդրադառնալով Հայաստանի ու ՖՄԿ միջև համագործակցության լայն օրակարգին՝ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը կազմակերպության հիմնարար արժեքների, մասնավորապես՝ ...
Կարդալ ավելին »Հայաստանում մեկ զբոսաշրջիկը նախնական տվյալներով ծախսում է մոտ 1200 դոլար․ նախարար
Նախնական տվյալներով մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում է մոտ 1200 դոլար: Այդ մասին ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Առաջին 9 ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն: Նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է ...
Կարդալ ավելին »«Ուրալյան ավիաուղիները» մեկնարկում է Մոսկվա-Երևան ամենօրյա չվերթեր
Ռուսաստանյան «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը ծրագրում է նոյեմբերի 20-ից Մոսկվայի «Դոմոդեդովո»-ից դեպի Երևան չվերթեր իրականացնել, երևում է օդանավակայանի կայքում նշված չվացուցակից։ Տեղեկության համաձայն, «Ուրալյան ավիաուղիների» ինքնաթիռները Հայաստանի մայրաքաղաք են թռչելու ամեն օր։ Հայաստանը «Ուրալյան ավիաուղիների» համար կդառնա ՌԴ սահմաններից դուրս երրորդ երկիրը, ուր կթռչեն ավիաընկերության ինքնաթիռները։
Կարդալ ավելին »Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղում այրվել է մոտ 900 հակ անասնակեր
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը նոյեմբերի 5-ին, ժամը 14։44-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկի ...
Կարդալ ավելին »Իսրայելը պատմության մեջ առաջինն է տիեզերքում հրթիռ խոցել. Telegraph
Իսրայելի կողմից հուսիների բալիստիկ հրթիռի խոցումը, որն արձակվել էր Եմենից եւ թռչում էր Իսրայելի Էյլաթ քաղաքի ուղղությամբ, հավանաբար, պատմության մեջ տիեզերքում առաջին մարտն է դարձել, հաղորդում է Telegraph-ը:«Իսրայելն անցած շաբաթ օգտագործել է Arrow հակահրթիռային պաշտպանության համակարգը՝ երկրի մթնոլորտից դուրս բալիստիկ հրթիռ խոցելու համար, ինչը համարվում է պատմության մեջ առաջին մարտը տիեզերքում»,- գրում է պարբերականը:Այն ընդգծում է, որ սա նաև առաջին դեպքն ...
Կարդալ ավելին »Տավուշի մարզի Կայանավան գյուղում մոտ 100 մ ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին ահազանգ է ստացել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ: Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ...
Կարդալ ավելին »ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության շահառուն դարձել է ԶՊՄԿ բաժնետեր․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Կարեն Վանեցյանը, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը: Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։ Նշված՝ հանցավոր ճանապարհով, ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած ...
Կարդալ ավելին »Հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար հատկացումները կրկնապատկվելու են
2024 թվականի պետական բյուջեով հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման համար նախատեսվում է ծախսել 1 միլիարդ 159 միլիոն դրամ։ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Կապիտալ ծախսերի հաջորդ ուղղությունը, որը ցանկանում եմ ընդգծել, հուշարձանների ոլորտին է վերաբերվում, որտեղ ունենք 2024 թվականի համար ռեկորդային ցուցանիշներ. ...
Կարդալ ավելին »