Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այդ մասին  տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Քամին՝ հյուսիսարևմտյան 3-5 մ/վրկ արագությամբ, նոյեմբերի 7-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Armenia 05_11_23(1).png (190 KB)

Ըստ աղբյուրի՝ Երևան քաղաքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Yerevan 05_11_23.png (18 KB)
ajax-loader