Տավուշի մարզի Կայանավան գյուղում մոտ 100 մ ձորը գլորված մեքենայի վարորդը մահացել է

Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 4-ին, ժամը 23։30-ին ահազանգ է ստացել, որ Կայանավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ «Lexus» (վարորդ՝ Ա․ Դ․) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը:

Նշվում է, որ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ajax-loader