Tag Archives: վարորդ

Օգտակար խորհուրդներ՝ վարորդներին. ՆԳՆ-ն հրապարակել է ձմռանը երթևեկելու կանոնները

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը հրապարակել է վարորդներին ուղղված օգտակար խորհուրդներ՝ ձմռանը երթևեկելիս: ՆԳՆ-ի տարածած օգտակար խորհուրդները ներկայացնում ենք ստորև.  Ձմռանը երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Պահպանել տարածություն դիմացի մեքենայից: Կտրուկ չարգելակել կամ փոխել արագությունը:  Փորձել վարել մեքենան ճամփեզրին մոտ, որտեղ կա նստած ձյուն: Ի՞նչ անել, երբ մեքենան արգելափակվել է ձյան մեջ Առաջին հերթին պետք չէ խուճապի մատնվել: Ավելի լավ է ...

Կարդալ ավելին »

Միշտ պետք է ունենալ հավաքագրված հավելյալ 50-100 վարորդ. 44 հաստիք թափուր է. Ավինյանն առաջարկեց դասընթաց կազմակերպել

Առաջարկում եմ առաջին փուլում խոսել տրանսպորտային համակարգում տեղի ունեցող փոփոխությունների վերաբերյալ, հետագայում անցնել արդեն մնացյալ հարցերին: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությանիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Զեկուցվեց, որ հաշվետու շաբաթվա ընթացքում 76 երթուղիներում փաստացի սպասարկել է ընդհանուր թվով 4277 շարժակազմ, նախատեսված 4691-ի փոխարեն, 414-ով պակաս կամ – 8։8%: Թափուր վարորդների քանակը այսօրվա դրությամբ 44 ...

Կարդալ ավելին »

«Երևանի ավտոբուս»-ում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը

«Երևանի ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը, դեռ թափուր է 115 հաստիք: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրեն Բեգլար Կիրակոսյանը։ «Եթե նախորդ շաբաթվա ինտենսիվությամբ առաջ գնանք, այս շաբաթ թափուր հաստիքները կավարտվեն»,–հավելեց Բեգլար Կիրակոսյանը։

Կարդալ ավելին »

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են, Ոստիկանությունը վարորդներին հորդորում է երթևեկել ձմեռային անվադողերով: «Հանրապետության որոշ հատվածներում ձյան տեսքով տեղումներ են: Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու ճանապարհածածկույթի վիճակը՝ հորդորում ենք հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք․ իրավախախտ վարորդները տուգանվել են

Մթնոլորտային օդի պահպանության, փոշու արտանետումների նվազեցման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից օգոստոսի 22-ից սեպտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում իրականացրած վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 15 դեպք։ Ինչպես հայտնում են ԲԸՏՄ-ից, բեռնատար մեքենաների վարորդները շինաղբի, ավազի, խճի և այլ սորուն նյութերի տեղափոխումն իրականացրել են առանց անթափանց ծածկոցի՝ խախտելով մթնոլորտային օդի ...

Կարդալ ավելին »

Աղբատարների վարորդների պակաս կա, մաքուր աշխատավարձը՝ 280 000 դրամ. Կատվալյան

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» ընկերությունում վարորդների թափուր հաստիքներ կան, այդ պատճառով էլ աղբատար մեքենաները քիչ են երթուղի դուրս գալիս։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց ընկերության ղեկավար Սաշա Կատվալյանը։ Նոր ձեռք բերված տեխնիկան արդեն աշխատանքի է անցել, այդ պատճառով էլ վարորդների պակաս է առաջացել։ «Մենք ունենք թափուր հաստիքներ 280 հազար մաքուր աշխատավարձով: Գիշերային եւ ...

Կարդալ ավելին »

6 ամսվա ընթացքում ավտոբուսի 167 վարորդ ազատվել է աշխատանքից

«Երևանի ավտոբուս» ընկերությունում 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում 167 վարորդ ազատվել է աշխատանքից։  Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը՝ «Ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած գրառման միջոցով:  Խոսնակը նշում է, որ վարորդների ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, երթևեկության ընթացքում թույլ տված պարբերական խախտումները, ինչպես նաև ծառայողական այլ խնդիրներ։

Կարդալ ավելին »

Երևանում BMW X6-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության

Երևանում «BMW X6»-ի օրինախախտ կին վարորդին պարեկները հայտնաբերել ու ենթարկել են վարչական պատասխանատվության, հաղորդում է Shamshyan.com-ը: Հիշեցնենք, որ նախօրեին կայքը  տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է Երևանում «BMW X6»-ի վարորդը կոպիտ կերպով խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան կայանում է կանգառն արգելող նշանի տակ ու իջնելով ավտոմեքենայից, հավանաբար գնում գնումներ կատարելու: Հրապարակումից շատ չանցած Երեւանի պարեկները հայտնաբերել են օրինախախտ վարորդին և տեղում ...

Կարդալ ավելին »

Քաջարան-Մեղրի ճանապարհին կողաշրջված բեռնատարի վարորդը մահացել է

Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 23-ին, ժամը 16։06-ին ահազանգ է ստացել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 9-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի ...

Կարդալ ավելին »

Հասարակական տրանսպորտի վարորդների կողմից ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքերն ուղղորդված են. քաղաքապետարան

Հասարակական տրանսպորտի որոշ երթուղիներում վարորդների կողմից, ըստ էության, արձանագրվել են աշխատանքային պարտականությունները չկատարելու և ուղեգծերից անհիմն դուրս գալու դեպքեր: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այդ մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ ընդգծելով, որ առկա են ստույգ տվյալներ, որ վարորդների կողմից այսօր կատարված գործողություններն ուղղորդված են: «Շատերդ տեղյակ եք, որ այս ոլորտում տևական ժամանակ է՝ իրականացվում են համակարգային բարեփոխումներ, ...

Կարդալ ավելին »
ajax-loader