Author Archives: admin

Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ճանապարհը, նորոգմամբ պայմանավորված, փակ է լինելու

Դավթաշենի տրանսպորտային հանգույցի՝ Եղվարդի խճուղուց Կոմիտասի պողոտա ուղղությամբ էջքի միջին նորոգման աշխատանքները մեկնարկելու են նոյեմբերի 7-ի ժամը 12:00-ից, ինչով պայմանավորված, նշված հատվածի երթևեկությունը ժամանակավորապես փակ է լինելու։ Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, որպես այլընտրանք՝ առաջարկվում է Եղվարդի խճուղուց դեպի Կոմիտասի պողոտա երթևեկությունը իրականացնել մոտակա հետադարձից:  Երևանի քաղաքապետարանը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար:

Կարդալ ավելին »

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է ավելի քան 48 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել  1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։Այդ մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվով  առաջին տեղում ՌԴ-ից ժամանածներն են եղել, ...

Կարդալ ավելին »

ԱԺ «Հայաստան» խմբակցության թափուր մնացած մանդատը տրվում է Լևոն Քոչարյանին․ ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 6-ին գումարած արտահերթ նիստում ուժը կորցրած ճանաչեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի երեք պատգամավորի թեկնածուի գրանցումները և արձանագրեց, որ այդ մանդատը տրվում է հերթական հաջորդ թեկնածու Լևոն Քոչարյանին։ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արմեն Չարչյանի կողմից պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ երեք թեկնածուներ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկի ...

Կարդալ ավելին »

Փոփոխություն է կատարվել պատվովճարների տրամադրման կարգում․ԿԳՄՍՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը  հավանություն է տվել «ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի № 925-Ն որոշման մեջ  փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագծին, որով հստակեցվել են ամսական պատվովճար ստանալու  պայմանները: Մարզական բարձր արդյունքների համար ցկյանս պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերի հավաքում և թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանում ծնունդերն ավելի քան 8700-ով գերազանցել են մահերի ցուցանիշը

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում  26 հազար 882 ծնունդ է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ մահերի ցուցանիշը նույն ժամանակահատվածում կազմել է 18 հազար 107։ Այս տարվա 9-ը ամիսների ընթացքում հանրապետությունում ամուսնության  12 հազար 19 դեպք է գրանցվել, իսկ ամուսնալուծության՝ 3 հազար 363։  Սահմանային անցակետերով իրականացված գրանցումների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում հանրապետություն մուտք գործած մարդկանց ...

Կարդալ ավելին »

ԳՇ պետն ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության ներկայացուցիչը քննարկել են հայ-ամերիկյան ռազմական գործակցության հարցեր

ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրավերով  ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է Շտուտգարտում տեղակայված ԱՄՆ եվրոպական հրամանատարության կենտրոնակայան: Ինչպես տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, տեղի է ունեցել հանդիպում ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սթիվեն Բաշամի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը ՀՀ-ում իրացնելու համար անհրաժեշտ է կատարել օրենսդրական փոփոխություններ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը և վարելն ապահովող ծրագրային համակարգերում: Մասնավորապես՝ ...

Կարդալ ավելին »

Երվանդ Զախարյանին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով Երևանին պատճառած վնասի համար

Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով Երևան համայնքին պատճառած վնասի համար մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին նշված է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ե. Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչև 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները`  առանց համապատասխան իրավական ...

Կարդալ ավելին »

Պուտինը նախատեսում է առաջադրվել առաջիկա նախագահական ընտրությանը. Reuters

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել 2024 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ կարծում է, որ պետք է Ռուսաստանն առաջնորդի այս բարդ ժամանակաշրջանում։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։ Աղբյուրները, որոնք խոսել են չբացահայտվելու պայմանով, հայտնել են, որ Պուտինի խորհրդականները պատրաստվում են ընտրարշավի։ Հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինը երկիրը կղեկավարի մինչև 2030 թվականը։ Ըստ հարցումների՝ Ռուսաստանում Վլադիմիր ...

Կարդալ ավելին »

Կգործի կենսաթոշակը 1 տարով հետաձգելու և հետագայում ավելի բարձր թոշակ ստանալու նոր մեխանիզմ. նախարար

Հայաստանում հաջորդ տարվանից նախատեսվում է գործարկել կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման և դրա դիմաց հետագայում ավելի բարձր կենսաթոշակ ստանալու նոր կամավոր մեխանիզմ: Այդ մասին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: Նախարարը հայտնեց, որ 2024-ի հունվարի 1-ից կգործարկվի կենսաթոշակի հաշվարկման նոր բանաձևը: «Այլևս  մինչև 10 տարվա ստաժի 1 ...

Կարդալ ավելին »
ajax-loader