Ոստիկանական հատուկ օպերացիա` Առինջում. հետախուզվող է հայտնաբերվել

Նոյեմբերի 15-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Մարդու և սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել 2022 թվականից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող՝ Երևանի բնակիչ 30-ամյա Վլադիմիր Ավետիսյանի թաքնվելու վայրի մասին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանության պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի և Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ՄՍԴՈւՀԴՊ վարչության պետ Վահե Մուշեղյանի գլխավորությամբ ստեղծվում են օպերատիվ խմբեր և մեկնում են Կոտայքի մարզի Առինջ գյուղ:

Տեղում ոստիկանները ենթադրյալ կասկածյալի թաքնվելու վայրում դարանակալումներ են իրականացնում, ու պարզվում է, որ օպերատիվ տեղեկությունները հավաստի էին: Առինջ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվում է Վ. Ավետիսյանը և տեղափոխվում ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նրան ներկայացնում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին:

ajax-loader