Առնվազն 200 բուժաշխատող է զոհվել Գազայում

 Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր  առնվազն 200 բուժաշխատող է զոհվել։

Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը:

Նշվում է, որ զոհվածների թվում են բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ։ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:

ajax-loader