Tag Archives: բուժաշխատող

Առնվազն 200 բուժաշխատող է զոհվել Գազայում

 Գազայի հատվածում հոկտեմբերի 7-ից ի վեր  առնվազն 200 բուժաշխատող է զոհվել։ Այդ մասին հաղորդել է Al Jazeera հեռուստաալիքը: Նշվում է, որ զոհվածների թվում են բժիշկներ, միջին բուժանձնակազմի ներկայացուցիչներ, շտապօգնության աշխատակիցներ։ Իսրայելի պաշտպանության բանակի հարվածների հետևանքով անկլավում շարքից դուրս է եկել 25 հիվանդանոց և 52 բժշկական կենտրոն, գնդակոծության է ենթարկվել շտապ օգնության 55 ավտոմեքենա:

Կարդալ ավելին »

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրումը կլինի առցանց

Հունվարի 1-ից բուժաշխատողների հավաստագրման գործընթացն իրականացվելու է առցանց՝ Բուժաշխատողների ռեգիստրում: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտը։ Առողջապահության յուրաքանչյուր մասնագետ Ռեգիստրում պետք է ունենա իր անձնական հաշիվը, որտեղ կարող է առցանց դիմում-հայտ ներկայացնել՝ մասնագիտական գործունեության իրավունք ընձեռող հավաստագիր ստանալու համար, ինչպես նաև հետևել գործընթացին: Էլեկտրոնային առողջապահության համակարգում հունվարի 1-ից կարող են գործունեություն իրականացնել միայն այն բուժաշխատողներն, ովքեր Ռեգիստրում ունեն ...

Կարդալ ավելին »

ՇՄԶ հավաստագրի պահանջը մինչև 2025 թվականի հունվարի 1-ը չի տարածվի ԼՂ- ից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա

Կառավարությունը առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր ունենալու պահանջը չտարածել 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված միջին և ավագ բուժաշխատողների վրա՝ մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: Ազգային ժողովում համապատասխան նախագիծը ներկայացրեց  ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։ Նրա խոսքով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար ավագ և միջին բուժաշխատողները ներկա իրավակարգավորումներով պետք է ունենան շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) հավաստագիր, որն աշխատանքի ...

Կարդալ ավելին »

Աշխարհում բուժաշխատողների խիստ կարիք կա, իսկ Հայաստանն ունի կրթված աշխատուժ. ԱՄԷ պատվիրակության ղեկավար

Հայաստանը գեղեցիկ հնարավորությունների երկիր է իր հյուրընկալությամբ, մշակույթով, պատմությամբ։ Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, հայ-էմիրաթական բիզնես ֆորումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Ն․Գ. Աբդուլլահ ԱլՄազրուին։ «Ինչպես ԱՄԷ-ն, այնպես էլ էմիրաթական ամբողջ մասնավոր հատվածը հետաքրքրված է հաջողակ համագործակցությամբ հաջողակ գործընկերների հետ եւ այդ տեսանկյունից Հայաստանը մեզ շատ հետաքրքիր է, որովհետեւ ՀՀ տնտեսությունը գրանցում ...

Կարդալ ավելին »

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի կրտսեր բուժաշխատողը հափշտակել է խոշոր չափի գումար․ գործը դատարանում է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում  ավարտվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների կողմից փաստաթղթերի կաղծմամբ խարդախությանն օժանդակելու, առանձնապես չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով երեք մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Քննչական կոմիտեի պաշտոնակն կայքից։ Իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների ...

Կարդալ ավելին »

Վերապատրաստման դասընթացներ Իջևանում՝ առաջնային օղակի բուժաշխատողների համար

 ՀՀ առողջապահության ազգային ինստիտուտի և «Ուիգմոր հիվանդանոց երեխաների համար» բժշկական կենտրոնի համատեղ ջանքերով, Տավուշի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության աջակցությամբ, հուլիսի 20-ից երկօրյա դասընթացներ են մեկնարկել մարզկենտրոն Իջևանում։ Դասընթացներին մասնակցում են առաջնային օղակի բժիշկները՝ ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ, վիրաբույժներ, մանկական վիրաբույժներ, օրթոպեդներ, նյարդաբաններ։ Դասընթացները նվիրված են մանկաբուժության առավել հանդիպող խնդիրներին ու ոլորտի նորարարական մոտեցումներին։ Նույն ծրագրի շրջանակներում առաջին ...

Կարդալ ավելին »

Պոլիկլինիկաների 1000-ից ավելի բուժաշխատող հավելյալ վարձատրություն է ստացել

Առողջության առաջնային օղակի բարեփոխումների շրջանակում բոնուսային համակարգով բարձրացվում են բուժաշխատողների աշխատավարձները։ Հրավիրած ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ բնակչության թվով հավաքագրված աշխատավարձից բացի բոնուսային ցուցանիշներով ևս բուժաշխատողներն ու բուժքույրերը ստանում են հավելյալ գումար։ Եթե մինչ այժմ 33 ցուցանիշով հաշվարկվել է բոնուսային աշխատավարձ կիսամյակը մեկ, ապա այս տարվանից լրացուցիչ ևս 4 ցուցանիշ է ավելացվել, որը հնարավորություն է տալիս ...

Կարդալ ավելին »
ajax-loader