Կառավարությունը փոփոխություններ է կատարել ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում. 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար ևս դրույքաչափը կդառնա 200 հազար դրամ: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, Կառավարության նիստին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով համապատասխան նախագիծը: Ըստ նախարար Անդրեասյանի՝ կամավոր ատեստավորում անցնելու համար այս տարի դիմել է 6320 ուսուցիչ: Կամավոր ատեստավորման 70 տոկոսից ավելի արդյունք ցուցաբերած ուսուցիչների բարձրացվող դրույքաչափին գումարվում է ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Ո՛չ ԶՊՄԿ-ն, ո՛չ էլ նրա բաժնեմասի սեփականատերն ընթացող վարույթի հետ առնչություն չունեն. պարզաբանում
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն մեկնաբանել է փաստը, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Վանեցյանի նկատմամբ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի 12.5 տոկոս բաժնետոմսերը հանցավոր ճանապարհով օրինականացնելու համար։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն տեղյակ է ընթացող քրեական վարույթի վերաբերյալ տարածվող պաշտոնական տեղեկատվության մասին։ Ընթացող քրեական վարույթի առկայության պայմաններում դեռևս զերծ ենք մնում դրա շուրջ ...
Կարդալ ավելին »44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի խախտում․ ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացնում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հոկտեմբեր ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 44 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է 20.2 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Վրաստանը ստորագրել են պաշտպանության նախարարությունների միջև գործակցության պլանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 17-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Դիմավորման հանդիսավոր արարողության ժամանակ հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը: Պաշտպանության նախարարների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպում: Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկա մակարդակը։ Քննարկվել ...
Կարդալ ավելին »Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի. ՄԻՊ-ը՝ սինագոգի դռները հրկիզելու փորձի մասին
Պաշտամունքի կառույցի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է և դատապարտելի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ մտահոգություն հայտնելով սինագոգի դռները հրկիզելու փորձի առթիվ: Պաշտպանը շեշտել է, որ իրավասու մարմինների կողմից գործի քննության շրջանակներում պատշաճ գնահատման պետք է արժանանա այն հանգամանքը, թե արդյոք արարքը կատարվել է ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով։ Պաշտպանը ...
Կարդալ ավելին »Երկօրյա գիտաժողով և գրքի շնորհանդես. Մատենադարանը տոնում է հայագետ- արևելագետ Բաբկեն Չուգասզյանի 100-ամյակը
Անվանի հայագետ-արևելագետ Բաբկեն Չուգասզյանի ծննդյան 100-ամյակի առթիվ նոյեմբերի 17-ին Մատենադարանում մեկնարկեց նրան նվիրված հայագիտական միջազգային երկօրյա գիտաժողով, որի շրջանակում ցուցադրվեց գիտնականի կյանքին և գործունեությանը վերաբերող ֆիլմ և մասնակիցներին ներկայացվեց «Բաբկեն Չուգասզէան, Երկերի ժողովածու» գիրքը: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հիշեց՝ տարիներ առաջ Չուգասզյանի ընտանիքը կառույցին է նվիրել հեղինակի արխիվային հավաքածուն, որը շատ արժեքավոր է: «Շատ կարևորում ու նշանավորում եմ Բաբկեն Չուգասզյանի ...
Կարդալ ավելին »Տպավորված եմ ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումներով․Վրաստանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն: Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ Սենատը միաձայն ընդունել է Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակությունն արգելափակող օրինագիծ
ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած՝ «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թթ․ համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (907-րդ բանաձև) ամենամյա չեղարկման նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից, նշելով, որ այս քվեարկությունը տեղի է ունեցել Հայ ...
Կարդալ ավելին »Դեղերի ոլորտում իրականացրած վերահսկողության արդյունքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ
Դեղերի շրջանառության ոլորտում վերահսկողության իրականացման ընթացքում 2023 թվականին արձանագրվել են բազմաթիվ խախտումներ: Այդ մասին հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, նշելով, որ խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների՝ խախտման համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են տույժ նշանակելու մասին որոշումներ, ընդհանուր՝ 463․290․000 դրամ տուգանք։ Վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված և արձանագրված խախտումների զգալի մասը վերաբերվել է չգրանցված դեղեր ներմուծելուն, դեղերն օրենքի ...
Կարդալ ավելին »Կառավարությունն աստիճանաբար հանելու է հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկի վերադարձի համակարգը
առավարությունն առաջարկում է ըստ մարզերի և ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը։ Կառավարության հերթական նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Նախագծով առաջարկվում սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է ...
Կարդալ ավելին »
 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
			