Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և ներքին աուդիտորներին համարել հանրային ծառայողներ: ԱԺ-ում համապատասխան նախագիծը ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ «Բացի այդ, «Ներքին աուդիտի մասին» օրենքում սահմանված է սահմանափակում, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավար չեն կարող նշանակվել վերջին երկու տարվա ընթացքում առանձին կառուցվածքային ստորաբաժանում կամ ինքնուրույն միավոր հանդիսացած անձինք։ ...
Կարդալ ավելին »Author Archives: admin
Քրեակատարողական ծառայողը 2 տարի անընդմեջ կրեդիտներ չհավաքելու դեպքում կազատվի աշխատանքից
Հայաստանում օրենքի նոր նախագծով նախատեսվում է քրեակատարողական ծառայողին ազատել աշխատանքից, եթե նա երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանա: «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Լևոն Բալյանը: Ներկայումս քրեակատարողական ծառայողի համար վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական, չստուգված գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ ...
Կարդալ ավելին »Դատավորների ծանրաբեռնվածությունը 90 տոկոսով նվազելու է. ԲԴԽ նախագահ
Բանկերը, վարկային կազմակերպությունները, էներգետիկայի, ջրային և հեռահաղորդակցության ոլորտի օպերատորները մինչև 2 միլիոն ՀՀ դրամը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջով իրենց դիմումները դեկտեմբերի 11-ից կներկայացնեն նոտարներին, այլ ոչ թե դատարան։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով հայտնել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը: «Այս գործընթացի արդյունքում շուրջ 90 տոկոսով նվազելու է դատավորների ծանրաբեռնվածությունը: Այսինքն, քաղաքացիական դատարաններում 2000-4000 գործ ...
Կարդալ ավելին »Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Կատարի Գրան Պրիում 7-րդն է
Հայաստանը ներկայացնող ծանրորդները շարունակում են ելույթները Կատարի Գրան Պրիում: Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 89 կգ քաշային տղամարդիկ: Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հաջորդաբար պոկեց 165 և 170 կգ, սակայն գլխավերևում չպահեց 175 կգ-ն: Հրում վարժությունում Կարապետյանը երկու հաջող մոտեցում ունեցավ` բարձրանցնելով 190, 200 կգ-ն: Երկամարտի 370 կգ արդյունքով նա միայն 7-րդն է: Այս քաշային կարգում մրցաշարի հաղթող դարձավ բուլղար ...
Կարդալ ավելին »Ամուսիններն առցանց մեծ ծավալի թմրամիջոց են վաճառել, նրանց մեղադրանք է ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետին և 264-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող՝ 1989թ․ծնված Մ․ Ս․-ի և 1997թ․ ծնված Ա․ Հ․-ի նկատմամբ։ ...
Կարդալ ավելին »ՀՀ վարչապետի աշխատակազմի և Կատարի էմիրի դիվանի ղեկավարները քննարկել են հարաբերությունների օրակարգի հարցեր
Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Էմիրի դիվանի ղեկավար Շեյխ Սաուդ Բին Աբդուլրահման Ալ Թանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, քննարկվել են հայ-կատարական հարաբերությունների օրակարգին, համագործակցությանը, առաջիկայում երկկողմ բարձրաստիճան հնարավոր փոխայցելությունների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Ըստ աղբյուրի՝ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է տածաշրջանային զարգացումներն ու ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Նշվում է, որ մտքեր ...
Կարդալ ավելին »Տաշիրում անասնագոմի տանիք է այրվել, փրկարարներն դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 10-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվում են անասնագոմեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի, պարզվել է, որ այրվում է Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող անասնագոմի (մոտ 1000 քմ) տանիքը:Նշվում է, որ հրդեհը ...
Կարդալ ավելին »Մենք նոր գործընկերներ կունենանք հանքարդյունաբերության ոլորտում․ Հայաստանը՝ MINEX-ում։
Լոնդոնում օրերս կայացավ հանքարյունաբերական MINEX միջազգային ֆորումը։ Ոլորտում առևտրային և ռազմավարական գործակցության հաստատմանը միտված, համաշխարհային մեծ հնչեղություն ունեցող այս միջոցառմանն առաջին անգամ մասնակցեց նաև Հայաստանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը եվրասիական տարածաշրջանի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի գործընկերներին ներկայացրեց Հայաստանի մոտեցումները հանքարդյունաբերության ասպարեզում, ոլորտի զարգացման միումները և ներդրումային սկզբունքները։ Armhanq-ը հրապարակում է փոխնախարարի հետ բացառիկ հարցազրույցը Լոնդոնից։ Ի՞նչ ...
Կարդալ ավելին »Կառավարության որոշմամբ մինչև 2027-ը Գյումրին պետք է ազատվի տնակներից
Մինչև 2027 թվականը կառավարությամբ որոշմամբ Գյումրին պետք է տնակներից ազատվի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը՝ տեղեկացնելով, որ այս տարի ապամոնտաժվել է 58 տնակ, նույնքան էլ սեփականաշնորհվել է։ Մոտ երկու հարյուր տնակ ևս, եթե համապատասխանեն քաղաքաշինական նորմերին, կսեփականաշնորհվեն։ «Հիմա մենք տարբեր բարերարների հետ աշխատում ենք՝ սոցիալական բնակարաններ ենք կառուցում ու փորձում ենք հնարավորինս շուտ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ից ներդրողները պատրաստվում են ֆինանսավորել Հայաստանի ֆիզիկայի ինստիտուտի գյուտը
Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ արդեն մոտ 2 տարի է՝ Հայաստանում ստեղծվել և գործում է Տեխնոլոգիաների առևտրայնացման պետական գրասենյակը։ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում՝ Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի գործադիր տնօրեն Հայկ Մարգարյանը պատմեց, որ առաջարկությունը ներկայացվել էր կառավարությանը, և վարչապետի հավանությունը ստանալուց հետո մեկնարկեց այդ մտահղացման իրագործումը։ «Որպես լիազոր մարմին՝ ծրագիրն ուղարկվեց Էկոնոմիկայի նախարարության հաստատմանը, բայց այն չկարողացավ հասցնել ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ