Տաշիրում անասնագոմի տանիք է այրվել, փրկարարներն դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 10-ին, ժամը 12:12-ին ահազանգ է ստացել, որ Տաշիր-Լեռնահովիտ ավտոճանապարհին այրվում են անասնագոմեր:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի, պարզվել է, որ այրվում է Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող անասնագոմի (մոտ 1000 քմ) տանիքը:Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։45-ին, մարվել՝ 14:01-ին։

Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը և առաստաղը (ընդհանուր մոտ 120 քմ). փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 80 խոշոր եղջերավոր կենդանի։

ajax-loader