Author Archives: admin

Տնտեսական լրագրողների ակումբն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մրցանակներ հանձնեցին լրագրողներին

Դեկտեմբերի 19- ն կայացավ Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ 2023թ․ մայիսին  համատեղ հայտարարած «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը  պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» թեմայով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը։ Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, մինչ այդ մրցույթն ամփոփվել է 48 լրատվամիջոցի շրջանում իրականացրած մոնիթորինգի արդյունքում։ Լրագրողների ներկայացրած նյութերից բացի, ընտրվել էր նաև 25 կայքի մոտ 60 լրագրողական աշխատանքր, ...

Կարդալ ավելին »

Երկու օրով կչեղարկվեն Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները

«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով դեկտեմբերի 20 և 21 ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները: «ՀԿԵ» ՓԲԸ հայցում է Ձեր ներողամտությունը»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է Երևանի բուսաբանական այգում չինական այգի ստեղծելու գաղափարը

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի։ ԳԱԱ-ից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի ուղեկցությամբ չինական պատվիրակությունը ծանոթացավ ինստիտուտի արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի և հնեաբուսաբանական թանգարանի հավաքածուներին, էկոէպիկենտրոնի կարմիրգրքյան և վտանգված բուսատեսակներին։ Արսեն Գասպարյանը ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, ...

Կարդալ ավելին »

2024-ին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան. Քերոբյան

2024 թվականի հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների արտադրության գործարան։ Այս մասին Ազգային ժողովում դեկտեմբերի 18-ին Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։Նրա խոսքով, ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը գրեթե պատրաստ է։ «Հայաստանում նման գործարան չի եղել։ Միաժամանակ, արտադրությունն ինքնին լինելու է բարձր տեխնոլոգիական»,- ասաց նախարարը։ Գործարանը, ինչպես նշեց Քերոբյանը, կառուցվել է ...

Կարդալ ավելին »

ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 18-12-23

Համոզված եմ, որ 2023թ. արդյունքներով, բարձր տնտեսական աճի եւ գնաճի համեմատաբար ցածր մակարդակի ֆոնին, աղքատության մակարդակը կտրուկ կընկնի։ Այս մասին «Սոցիալական արդարության առաջմղում. աշխատանքի ոլորտի ապագայի փոփոխությունը տեխնոլոգիական փոխակերպումների եւ ճգնաժամի դարաշրջանում» միջազգային համաժողովում դեկտեմբերի 18-ին ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը գտնվում է բարձր տնտեսական աճի գոտում եւ արդեն երկու տարվա ընթացքում աշխարհի տասը ...

Կարդալ ավելին »

Ասիական ինդեքսներ. 18-12-23

Ասիական ֆոնդային բորսաների դեկտեմբերի 18-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Ճապոնիայում NIKKEI ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 32758.98 կետ, իսկ լայն սպառման շուկայի TOPIX ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 2316.86 կետ: Չինական Shanghai Composite ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 2930.80 կետ, իսկ HANG SENG ինդեքսը նվազել է 0.97%-ով և կազմել 16629.23 կետ:

Կարդալ ավելին »

Ռուսասատանի Դաշնությունը փոփոխել է ընդերքօգտագործման թափոններին առնչվող օրենսդրական ակտերը

2022թ․ հուլիսի 14-ի Ռուսաստանի Դաշնության համար 343-ФЗ օրենքով «Ընդերքի մասին» օրենքում և Ռուսասատանի Դաշնության առանձին օրենսդրական ակտերում ՌԴ-ն կատարել է փոփոխություններ։ Ըստ այդմ՝ օրենսգրքի կարգավորման առարկա են դարձել  ընդերքօգտագործման թափոնների տեղադրման, պահպանման և օգտագործման հետ կապված հարաբերությունները։

Կարդալ ավելին »

Գլխավոր դատախազի հրամանով «նկատողություն» տեսակի տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի նոյեմբերի 16-ի որոշման հիման վրա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազության երկու դատախազի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Դատախազությունից հայտնում են, որ վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազները ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները, խախտել են Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասը (դատախազը պատասխանատու է քրեական հետապնդման հարուցման, չհարուցման և դադարեցման իրավաչափության, ...

Կարդալ ավելին »

Կիբեռանվտանգության միջազգային վարկանիշում Հայաստանը 93-րդն է 193-ի շարքում

Կիբեռանվտանգության միջազգային վարկանիշում Հայաստանը 93-րդն է 193-ի շարքում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կիբեռանվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման մասին զեկույցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 18-ին ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ կառույցները, որոնք պարտավոր են ապահովել կիբեռանվտանգությունը, այսօրվա դրությամբ թույլ են։ «Չի իրականացվել կիբեռանվտանգության գծով ոչ մի ուսուցում։ Այսինքն՝ աշխատակիցներն ...

Կարդալ ավելին »
ajax-loader