Տնտեսական լրագրողների ակումբն ու Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը մրցանակներ հանձնեցին լրագրողներին

Դեկտեմբերի 19- ն կայացավ Տնտեսական լրագրողների ակումբի և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության՝ 2023թ․ մայիսին  համատեղ հայտարարած «Ընդերքի պաշարների հայտնաբերման և դրանց արդյունահանման վերաբերյալ պետության վարած քաղաքականությունը  պատասխանատու հանքարդյունաբերության տեսանկյունից» թեմայով լրագրողական մրցույթի մրցանակաբաշխությունը։

Ինչպես տեղեկացնում է ակումբի կայքը, մինչ այդ մրցույթն ամփոփվել է 48 լրատվամիջոցի շրջանում իրականացրած մոնիթորինգի արդյունքում։ Լրագրողների ներկայացրած նյութերից բացի, ընտրվել էր նաև 25 կայքի մոտ 60 լրագրողական աշխատանքր, որից, ըստ մրցույթի չափորոշիչների, մրցութային հանձնաժողովին էր ներկայացվել 24 նյութ։

Անկախ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկվել էին փորձագիտական և լրատվական ոլորտների փորձառու մասնագետներ։ 

ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկազ Ֆանյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը, Հայաստանի ժուռնալիստների միության փոխնախագահ Վարդան Ալոյանը, «Մեդիա Մաստեր Արմենիա» ընկերության տնօրեն, մեդիափորձագետ Ալինա Խուդոյանը և Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահի խորհրդական Հայկ Ակարմազյանը։

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Նելլի Դանիելյանի հեղինակած «Իշխանությունը որոշեց շահագործել Ամուլսարը. ո՞ր հարցերն են պատասխան պահանջում» նյութը։ 
https://armeniasputnik.am/20230223/ishkhanutjuny-vorvoshec-shahagvortsel-amulsary-vor-harcern-en-pataskhan-pahanjum-55822506.html

0N8A2129.JPG (13.01 MB)

«Լավագույն ռադիոռեպորտաժ» անվանակարգում լրագրողական լավագույն նյութը Հանրային ռադիոյի լրագրող Հասմիկ Դիլանյանի «Կեղծ բնապահպանական օրակարգը՝ ընդդեմ Հայաստանի տնտեսության․ ինչո՞ւ է աղմկում Ադրբեջանը» աշխատանքն էր։  
hy.armradio.am

0N8A2134.JPG (12.64 MB)

«Լավագույն տեսանյութ» անվանակարգում հաղթել է factor.am կայքի «Նոր տեխնիկա, նոր ծրագրեր․ ինչ է փոխվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում» ռեպորտաժը, որը ներկայացրել էր Գայանե Խաչատրյանը։
https://factor.am/668609.html

0N8A2135.JPG (12.08 MB)

Մրցույթի նախաձեռնողները նաև հատուկ մրցանակներ հանձնեցին «Միր» միջպետական հեռուստաընկերության լրագրող Արմեն Օսիպյանցին և «Սպուտնիկ Արմենիայի» լրագրող Արամ Գարեգինյանին՝ ոլորտը ակտիվ լուսաբանելու համար։

0N8A2138.JPG (13.46 MB)

0N8A2142.JPG (11.92 MB)

«Գրան պրի» անվանակարգում ժյուրին միաձայն հաղթող ճանաչեց Հանրային հեռուտաընկերության լրագրող Մուշեղ Իսախանյանի հեղինակած «Հանքարդյունաբերության երկար սպասված ռազմավարությունը հաստատվեց. փաստաթղթի դրական, բացասական կողմերը» աշխատանքը։

0N8A2148.JPG (13.96 MB)

Հաղթողներին հանդիսավորությամբ հանձնվեցին հավաստագրեր և դրամական պարգևներ։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում ստեղծագործական նոր ձեռքբերումներ։

ajax-loader