Կիբեռանվտանգության միջազգային վարկանիշում Հայաստանը 93-րդն է 193-ի շարքում

Կիբեռանվտանգության միջազգային վարկանիշում Հայաստանը 93-րդն է 193-ի շարքում։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, կիբեռանվտանգության ապահովման հայեցակարգի իրականացման մասին զեկույցի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 18-ին ասել է Հայաստանի Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ատոմ Ջանջուղազյանը։

Նրա խոսքով՝ ինստիտուցիոնալ կառույցները, որոնք պարտավոր են ապահովել կիբեռանվտանգությունը, այսօրվա դրությամբ թույլ են։ «Չի իրականացվել կիբեռանվտանգության գծով ոչ մի ուսուցում։ Այսինքն՝ աշխատակիցներն իրականում պատրաստ չեն նման իրավիճակների»,- ասել է Ջանջուղազյանը։

Նա նաեւ նշել է, որ իրենք իրական ժամանակում կիբեռանվտանգության սպառնալիքների մոնիթորինգի միջոցներ չունեն։

ajax-loader